Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան և կարևորել նրանց դերակատարությունը, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափ: Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը շեշտել է հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ հակամարտության բոլոր կողմերի հանձնառության անհրաժեշտությունը:
Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են Հայաստանում վերջին քաղաքական փոփոխություններից հետո ԼՂ հիմնախնդրի խաղաղ գործընթացի դինամիկային: Զրուցակիցները մտքեր են փոխանակել այս տարվա սեպտեմբերի վերջին Դուշանբեում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպման և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է պայմանավորվածությունների պահպանումն ու արդյունավետ իրականացումը, որոնք կնպաստեն փոխվստահության և խաղաղ գործընթացի համապատասխան մթնոլորտի ձևավորմանը: Կողմերն ուղենշել են հետագա հնարավոր քայլերը:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են