Էլինար Վարդանյան. Ընտրության օրը կարող է լինել ապրիլի 20-ից հետո
Օրեր առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը բաց նամակով դիմել էր Սերժ Սարգսյանին` նշելով, որ ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը: Սակայն, Սերժ Սարգսյանը միայն երեկ խորհրդի նիստում այս թեմայով ներկայացրեց իր մոտեցում: ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց ՀՀ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ:
– Տիկին Վարդանյան, Դուք օրեր առաջ բաց նամակով դիմել էիք նախագահ Սարգսյանին՝ հիմնավորելով, որ ապրիլի 2-ին ԱԺ ընտրությունների օրը նշանակելը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Երեկ Ս. Սարգսյանն այս թեմայով ներկայացրեց իր մոտեցումը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Փաստը, որ իշխանությունը պատրաստակամ է քննարկման, ինքնին ողջունելի է: Ես իմ մոտեցումը կշարադրեմ այսպես. եթե կա իրավական խնդիր, իսկ ես պնդում եմ, որ կա և հրապարակային հիմնավորել եմ, ապա կուսակցությունների կարծիքը նշանակություն չունի: Այստեղ վճռորոշ է Սահմանադրության պահանջը: Եթե ընդունում ենք, որ կա իրավական խնդիր և որոշում ենք գնալ իրավական ճանապարհով, ապա քանի օրով հետաձգելը նույնպես իրավական խնդիր է:
– Նշվեց՝ 3-4 օրով հնարավոր հետաձգման հնարավորության մասին:
-Իմ ասածն էլ հենց դա է: Օրը որոշվում է ոչ թե ցանկությամբ, այլ՝ըստ օրենքի: Այդ դեպքում ընտրությունները պետք է տեղի ունենան 2005թ. Սահմանդրության 68-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ:
– Կա նաև հարցի բարոյական կողմը:
-Իհարկե, կա: Եվ այստեղ, իսկապես շատ կարևոր է կուսակցությունների տեսակետը, հասարակության տեսակետը և ընդհանուր փոխըմբռնման մթնոլորտում միասնական որոշում կայացնելու հնարավորությունը:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են