Մանկապարտեզի դաստիարակների եւ մանկապարտեզի սաների ծնողների համար
Ուշադրություն: Կարդացեք, տարածեք, բացատրեք մանկապարտեզի դաստիարակներին եւ մանկապարտեզի սաների ծնողներին.
1. Մանկապարտեզի դաստիարակները որեւէ մեկի սեփականությունը չեն եւ պարտավոր չեն քվեարկել գյուղապետի, թաղապետի, քաղաքապետի եւ որեւէ մեկի ցուցումով:
2. Որեւէ մեկը ոչ մի ձեւով եւ եղանակով չի կարող պարզել, թե ինչպես են քվեարկել մանկապարտեզի դաստիարակները:
3. Եթե մտածում եք, որ ՀՀԿ-ի պարտության դեպքում կկորցնեք ձեր ցածր վարձատրվող աշխատանքը, ապա սխալվում եք: Իսկ եթե նույնիսկ կորցնեք, ապա մի պահ մտածեք՝ ինչն եք գերադասում՝ ձեր ընտանիքի, ձեր երեխաների բարեկեցիկ, արժանապատիվ կյանքը, թե ձեր խղճուկ աշխատավարձը:
4. Մանկապարտեզի սաների ծնողներ, դուք պարտավոր չեք քվեարկել այնպես, ինչպես ձեզ խնդրում եւ աղաչում է մանկապարտեզի վարիչը կամ դաստիարակը:
5. Մանկապարտեզի սաների ծնողներ, ՀՀԿ-ին քվեարկելուց առաջ մտածեք հենց ձեր երեխաների ներկայի եւ ապագայի մասին: Ձեր իսկ ձեռքով նրանց մի դատապարտեք աղքատության կամ արտագաղթի վտանգավոր հեռանկարին:
6. Եթե ձեզ ասում են, թե բոլորն էլ մեկ են, քվեարկիր ՀՀԿ-ի օգտին, ապա հիշեք, որ դա լկտի սուտ է: Ինքնախաբեությամբ մի զբաղվեք:
7. Դուք ազատ մարդ եք եւ քվեարկեք այնպես, ինչպես դուք եք ցանկանում, անկախ նրանից, թե ով է ձեզ վրա մատ թափ տալիս եւ սպառնում:
Top-News.am

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են