Արցախում հին դամբարանադշետեր են ուսումնասիրվում
Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում շարունակվում են դամբարանադաշտի պեղումները։ Այս մասին Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ֆեյսբուքյան էջի գրառումը տեղեկացնում է, որ նախօրեին պեղավայրում էր ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ ծանոթանալու պեղումների ընթացքին։
«Խաչենագետի հովիտը հնագիտական հարուստ տեղեկություն է իր մեջ ամփոփում։ Պեղումների արդյունքում հայտնաբերվել են մարդակերպ կոթողներ, որոնք կարևոր են հատկապես այն իմաստով, որ գտնվում են հենց իրենց տեղում, բնական վիճակում»,֊ ընդգծել է նախարարը։
«Պեղավայրում կատարած աշխատանքները թույլ են տալիս եզրակացնել, որ այս տարածքը ակտիվ բնակեցված է եղել մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբին: Ուստի անհրաժեշտ են առավել լայնածավալ պեղումներ ու լուրջ ուսումնասիրություններ, որոնք թույլ կտան վերականգնել այդ շրջանի պատմությունը և մշակույթը»։
Պեղումները կատարվում են ԱՀ ՄԵՀԶ նախարարության կողմից։ Դրանք սկսվել էին դեռևս ընթացիկ տարվա ապրիլ ամսին։ Այս պահին պեղումների երկրորդ փուլն է ընթանում։
Արշավախմբի ղեկավարը հնագետ, պ. գ. թ. Նժդեհ Երանյանն է»,-ասված է գրառման մեջ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...