Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստ Կղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահի Փողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանք Հավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվել ՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համար Լիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասին Բարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբ Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 25.03.2026 HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրը Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամում

Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստԿղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահիՓողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանքՀավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվելՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համարԼիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասինԲարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբԱպօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 25.03.2026HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրըՀայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամումՄասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և ԱյնթապումԻրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանըՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և կեղծիք կատարելու մեջՊրեմիեր լիգայի երկու ակումբներ կպայքարեն Ռեալի ֆուտբոլիստի համարՏեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ նախնական համաձայնությամբ կատարված սպանությունՔննարկվել է ԱՄՀ պահուստային ծրագրի միջոցառումների կատարման ընթացքըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվՀայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է կայուն և հետևողական կերպով«Շիկահող» պետական արգելոցի որևէ հողակտոր չի վաճառվել․ Շրջակա միջավայրի նախարարությունՀատուկ պաշտպանված էլեկտրոնային համակարգ, որով պետք է իրականացվեն առգրավումներըԵրևանի մոլերից մեկում հրդեհի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾԱռաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանաԹրամփը պաշտոնապես սատարել է Վիկտոր Օրբանի թեկնածությանըՈր հասցեներում ջուր չի լինիԱկնկալվում է ավելի կոշտ և կենտրոնացված մոտեցում անվտանգային հարցերումՀանրապետության տարածքում սպասվում են կարճատև տեղումներԹեհրանն ունի «գրեթե ռազմական» աստիճանի հարստացված ուրանի հսկայական պաշարներՖիլիպինները հայտարարել է ազգային էներգետիկ արտակարգ իրավիճակԼատվիայի և էստոնիայի տարածքում ԱԹՍ-ներ են ընկելԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄՌուսաստանից հացահատիկի հերթական խմբաքանակն է ժամանում ՀայաստանԳրոսին զսպվածության կոչ է արել «Բուշեր» ԱԷԿ-ի շրջանում նոր գնդակոծության մասին հաղորդագրություններից հետոՔուվեյթի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել վառելիքի բաքի մեջԻնչ ճակատագիր է սպասվում Մամուլի շենքին. ներկայացնում է Պետական գույքի կառավարման կոմիտենԱրարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել. ԲԸՏՄԻրանը հայտարարում է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են անվտանգ անցնել Հորմուզի նեղուցովՄեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել էՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԻրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն ընթանում. Էսմայիլ ԲաղայիԱյս վավերացումից հետո շարունակելո՞ւ են տանը խոշոր կատվազգիներ պահելԵրևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըԵրևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համարՄակրոնը կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բանակցային գործընթացին՝ ճանապարհ բացելու լարվածության թուլացման համարԿասեցվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըՎերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմըԿովկասյան ընձառյուծի պահպանությունը բնական հավասարակշռության ու միջավայրի պահպանություն է. կվավերացվի համաձայնագիր
Արցախ

Այն մարդիկ, ովքեր ուզում են Արցախում ցնցում լինի, այլ նպատակներ են հետապնդում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։


-Պարոն Բաբայան, Արցախում ինչպե՞ս եք վերաբերվում ներհայաստանյան զարգացումներին։ Տագնապներ ունե՞ք, որ կարող է ֆորս-մաժոր լինել, և իրավիճակը երկրի ներսից դուրս կգա արտաքին սահմաններ։

–Յուրաքանչյուր հայ, ով ապրում է պետության հոգսերով, բնական է, որ հատուկ ուշադրություն է դարձնում բոլոր զարգացումներին, որոնք տեղի են ունենում թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ նրանց շուրջ։ Եվ այն զարգացումները, որոնք տեղի են ունենում, դրանք կրում են օբյեկտիվ բնույթ և, կարելի է ասել, կանխատեսելի էին։ Ամենակարևորն այն է, որ անկախ ամեն ինչից, հասկանալով և՛ ներքին տրամաբանությունը, և՛ նման իրավիճակներում ընդհանուր պատկերը, և՛ հավանական զարգացումները, այնուամենայնիվ, երկրում պահպանվի կայունություն և օրենքի գերակայություն։ Սա շատ կարևոր է։ Եվ եթե սա պահպանվի և ամեն ինչ նորմալ լինի, կարծում եմ՝ արտաքին միջամտություն չի լինելու։ Ընդհանրապես, որքան կայուն լինի, որքան նորմալ զարգանա իրավիճակը ներսում, այնքան նաև արտաքին քաղաքականության տեսանկյունից ամեն ինչ լինելու է շատ սահուն, առավել ևս, որ անհրաժեշտ է պահպանել նաև այն աշխարհաքաղաքական հավասարակշռվածությունը և այն փոխլրացման քաղաքականությունը, և ընդհանրապես այս մոտեցումները մեր արտաքին քաղաքականության մեջ, ինչը թույլ կտա բարենպաստ արտաքին դաշտ ստեղծել նաև մեր հետագա զարգացման և փոխգործակցության համար։

-Հետևելով Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ ի՞նչ եք կարծում, ֆորս-մաժոր կլինի՞, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։

-Եթե նույնիսկ վարչապետը հրաժարական տա, չէ՞ որ մինչև արտահերթ ընտրություններ նա շարունակելու է կատարել իր պարտականությունները՝ որպես երկրի վարչապետ։ Հետևաբար, այստեղ ես չեմ տեսնում որևէ ֆորս -մաժորի հնարավորություն։ Այլ խնդիր է, որ, իհարկե, ներքին քաղաքական կյանքն աշխուժանալու է, և ընդհանրապես քաղաքական մրցակցությունը նոր որակ է ստանալու, և սա միանշանակ է։ Կրկնում եմ՝ շատ ենք ուզում, որ ամեն ինչ լինի սահուն և քաղաքակիրթ եղանակով, օրենքների գերակայության շրջանակում, ինչը շատ կարևոր է և՛ Հայաստանի, և Արցախի, և՛ ցանկացած ժողովրդավարական երկրի համար։

-Վստահ եմ, որ հետևեցիք՝ օրերս ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունն ըմբոստության ի՞նչ ալիք բարձրացրեց։ Ինչպե՞ս եք գնահատում քաղաքական այդ ուժերի քայլը։

-Ընդհանրապես, մի քանի տեսանկյունից այն պետք է դիտարկենք։ Այն, ինչ տեղի է ունենում, տրամաբանական է։ Այսինքն՝ սա այն բոլոր գործընթացների շարունակությունն է, որ սկսվել է թավշյա հեղափոխության ժամանակ, և սա օբյեկտիվ բնույթ է կրում։ Շատ երկրներ են անցել այս զարգացումների ճանապարհով, և այստեղ որևէ անսպասելի և որևէ անկանխատեսելի բան չկա։ Եվ ցանկացած լուրջ քաղաքագետ, միանշանակ է, որ կարող էր այս ամենը կանխատեսել։ Ուրիշ խնդիր է, շատ կարևոր է՝ երկրի ներսում կայունությունն ու խաղաղությունը և օրենքի գերակայությունը պահպանվի։ Այն, ինչ տեղի է ունենում, այո, տրամաբանական է, բայց նոր համակարգի ձևավորումը մեկ տարվա գործընթաց չէ, բայց ինչպիսի հիմք դրվի, դրանից կախված է լինելու ապագա զարգացումները, իսկ ժամանակն այնպիսի բան է, որ մեկ-երկու տարին, նույնիսկ 20 տարին մեկ ակնթարթի պես անցնում են։ Հետևաբար, շատ կարևոր է, որ կայունությունը և օրենքի գերակայությունը պահպանվի, որ ապագայում լինի այնպիսի իրավիճակ, որ հայոց պետականությունը դրանից միմիայն ուժեղանա։

-Ի՞նչ կարծիք ունեք արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հետ կապված։ Ի վերջո, կա հանրային պահանջ, չպե՞տք է գնալ այդ պահանջին ընդառաջ։

-Ընդհանրապես, ես ռեալիզմի կողմնակից եմ, և մենք տեսանք, որ այդպես է զարգանում իրավիճակը և այդպես կանխատեսելի էր, և հենց հեղափոխության զարգացումների տրամաբանությունն է դրան բերում՝ անկախ ամեն ինչից։ Հետևաբար, այս ամենը կանխատեսելի է և հասկանալի է, որ զարգացումները հենց այդպես էլ պետք է ընթանան։ Հիմա, իհարկե, ներկան է կերտվում, նոր կոնֆիգուրացիա է ձևավորվում, և յուրաքանչյուր նորմալ մարդ ըմբռնում է, որ այն հիմքը, որը դրվում է, հետագայում հենց դրա վրա են կառուցվում մնացած զարգացումները և քաղաքական տրամաբանությունը։ Եվ պետք է ամեն ինչ արվի, որ անցնցում իրավիճակ ստեղծվի, որ 20-30 տարի հետո հայոց պետականությունը միմիայն ուժեղանա և խոր ցնցումների առջև չկանգնի։

-Ի դեպ, «Սասնա ծռեր» կուսակցություն կհիմնվի նաև Արցախում, որը պայքարելու է Արցախում իշխանափոխության համար։ Հնարավո՞ր է, որ թավշյա հեղափոխությունը հասնի նաև Արցախ, որ ժողովուրդը համախմբվի և պահանջի Բակո Սահակյանի հրաժարականը, խորհրդարանի լուծարումը և այլն։

-Գիտեք, մնացել է մեկ տարի ու երկու-երեք ամիս, որպեսզի լինեն նոր խորհրդարանական և նախագահական ընտրություններ, և ըստ նոր Սահմանադրության՝ դա մեկ օրում է տեղի ունենալու։ Արցախում մի քիչ ուրիշ իրավիճակ է։ Չգիտեմ՝ ինչ նոր կուսակցություններ են ստեղծվելու, իհարկե, կանխատեսելի է, որ ստեղծվելու են նոր կուսակցություններ, որոնք պետք է պայքարեն իշխանության համար։ Ներքին քաղաքականության տրամաբանությունն է այդպես, բայց ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում։ Եվ հիմա, եթե մեկ տարի հետո լինելու են նախագահական և խորհրդարանական ընտրություններ, ի՞նչ ցնցումների մասին է խոսքը։ Եվ այն մարդիկ, ովքեր ուզում են ցնցում լինի, այլ նպատակներ են հետապնդում, բայց այդ փորձերի առաջին ալիքը, կարելի է ասել, լիակատար ձախողվեց, որովհետև մեկ-երկու քաղաքական ուժ փորձեցին հեղափոխություն կատարել հանրապետությունում, բայց մենք տեսանք, որ հասարակությունը չընդունեց նման պահանջները, որովհետև սա ոչ թե ուղղված է եղել պետության ուժեղացմանը, այլ ինչ-որ մարդկանց աթոռների կռիվ է լինում, և սա լիակատար ֆիասկո էր, որովհետև այդ հանրահավաքներին 25 մարդ էր գնում՝ կազմակերպիչներն էլ ներառյալ։ Եվ սա լիակատար ֆիասկո էր։ Մարդիկ հասկանում էին, որ մնացել է մեկ տարի, ինչ է՝ մեկ տարվա համար որոշ մարդկանց զբաղվածության հարցն եք լուծո՞ւմ, ովքեր ուզում են փոխել իրենց պաշտոնները, պաշտոն ստանալ և այլն։

Լավ էլի, սա կլինի 20 թվականը, և ամեն մարդ դուրս կգա, իր ծրագիրը կներկայացնի։ 20 թվականից որոշ քաղաքական ուժեր և անհատներ վախենում են, որովհետև 20 թվականին ամեն մեկը պետք է իրեն ներկայացնի։ Եվ գործող նախագահի հայտարարությունը, որ ինքը 2020-ին որպես թեկնածու չի մասնակցելու ընտրություններին, փաստորեն կաթվածահար արեց նրանց, որովհետև նրանք բոլորովին նոր մարտավարություն և ռազմավարություն պետք է մշակեն, իսկ նրանց մարտավարությունը և ռազմավարությունը բացառապես հիմնված է եղել գործող նախագահին փնովելու, ամեն ինչ նրա վրա բարդելու և քավության նոխազ ձևավորելու, որպեսզի դրանով սեփական թուլությունները և ինչու չէ, կեղտերը մաքրեն, քողարկեն, իսկ երբ դա չկա, հասկանալի է, որ այդ դեպքում ամեն մեկն իրեն պետք է ներկայացնի, իսկ ժողովուրդն այստեղ շատ լավ գիտի՝ ով ով է։ Եվ հիմա եթե մեկը խենթ է, խելառ է, մյուսը կոռումպացված է, գող է, այն մյուսն անպատրաստ է, այդ մարդիկ կարող են անգամ ԱԺ չանցնել։ Մեկ օրինակ բերեմ․ կա մի քաղաքական ուժ, որը 5000-ից մի քիչ պակաս ձայն է հավաքել և նվազագույն շեմով անցել է ԱԺ։ Այդ քաղաքական ուժի կազմակերպած հանրահավաքներին առավելագույնը 30 հոգի է գալիս, այ այդ 30 հոգին են իսկական ընտրազանգվածը, իսկ մնացած 4970 հոգին բողոքական մասսան է, որոնք ինչ-ինչ տեղ իշխանություններից դժգոհ էին, որոշները ունեին հիմք, որոշները պարզապես փոփոխություններ էին ուզում։ Եվ, իհարկե, այսպիսի ընտրազանգվածով հնարավոր չէ նույնիսկ ԱԺ աստիճաններին մոտենալ 100 կմ։ Եվ, հետևաբար, որքան վատ լինի որոշ ուժերի համար, այնքան լավ, որովհետև պղտոր ջրում ինչ-որ բաներ են որսալու։