Ֆրանսիական դրոշ ու ծաղկեպսակ՝ հայկական եռագույնով. հրաժեշտ «100%–ով ֆրանսիացի և 100%-ով հայ» Ազնավուրին
Փարիզի պատմական՝
Հաշմանդամների տան բակից Շառլ Ազնավուրի աճյունը դուրս բերվեց սիրո
լեգենդար երգչի հայտնի «Emmenez-moi» («Տարեք ինձ») երգի դաշնամուրային
կենդանի կատարման ներքո:
Շանսոնյեին հրաժեշտ տվեցին այն ոգով, որով ինքն էր իրեն
բնութագրում՝ «հարյուր տոկոսով ֆրանսիացի և հարյուր տոկոսով հայ». դագաղը
ծածկված էր Ֆրանսիայի դրոշով, որի հետևից տանում էին հայկական եռագույնի
գույներով պատրաստված ծաղկեպսակ։
Հրաժեշտի
ազգային արարողությունը սկսվել էր ՀՀ և Ֆրանսիայի ազգային օրհներգերով:
Ազնավուրի մարմինը բակ էին հանել դուդուկի հնչյունների ներքո՝ «Դլե Յաման»
երգի ուղեկցությամբ։
Ավելի քան 2000 մարդ էր հավաքվել հուշահամալիրի բակում՝ լեգենդին
հրաժեշտ տալու համար։ Հրավիրվածների ցանկում էին երգչուհիներ Միրեյ Մատիեն,
Զազը, դերասան Ժան Պոլ Բելմոնդոն, ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը։
Հրաժեշտի արարողությանը մասնակցում էին Ազնավուրի ընտանիքի անդամները,
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ տիկնոջ հետ, ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանը, նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, Ամենայն Հայոց գարեգին Բ
կաթողիկոսը, Ֆրանսիայի նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդը, Նիկոլա
Սարկոզին կնոջ՝ Կառլա Բրունիի հետ, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ
Մնացականյանը։ Փարիզում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու իր կինը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում