Արտակ Զեյնալյանը պատրաստվում է հրաժարակա՞ն ներկայացնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ունեինք, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել։ Որոշումը կայացվել է «Հանրապետություն» կուսակցությունում, որի ներկայացուցիչն է նա։ Ավելի ճիշտ՝ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է Զեյնալյանի հետ քննարկել իրավիճակը՝ ասելով, որ հրաժարականը կլինի ստեղծված իրավիճակից լավագույն լուծումը։ Քանի որ Նիկոլ Փաշինյանի համար իրենք իրականում ոչ թե դաշնակիցներ են, այլեւ հակառակորդներ, դրա ապացույցը «սեւերի» ճամբարում իրենց տեղավորելն էր, ինչպես նաեւ մի խումբ ազատամարտիկների հավաքն ու Սասուն Միքայելյանին ԵԿՄ նախագահ կարգելու մտադրությունները։
Երեկ մենք ողջ օրը փորձեցինք Զեյնալյանից կամ կուսակցության վարչության որեւէ անդամից ճշտել այս տեղեկությունը։ Մեր զանգին պատասխանեց միայն Լյովա Եղիազարյանը, ով հրաժարվեց այս թեմայով կարծիք հայտնել՝ ասելով, թե նման բան չկա։ Հարցին՝ իսկ Զեյնալյանը կշարունակի՞ աշխատանքը կառավարությունում, նետեց. «Արտակն իմ ընկերն է, ես չեմ ուզում խոսել այդ մասին»։ Ավելացրեց, որ վարչությունում այդ հարցը չեն քննարկել, կքննարկեն, թե ոչ՝ չգիտի։ Սուրեն Աբրահամյանն էլ ասաց, որ ինքը վարչության նիստերին չի մասնակցում, ուղղորդեց դեպի կուսակցության նախագահ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ