Վաշինգթոնը հնարավոր է համարում Ռուսաստանի ծովային շրջափակման հավանականությունը. ԱՄՆ ՆԳ նախարար
ԱՄՆ ՌԾՈՒ-ն հնարավորություն ունի արգելափակելու Մերձավոր Արեւելքում ռուսական էներգետիկ պաշարների ծովային տեղաշարժը, հայտարարել է ԱՄՆ ներքին գործերի նախարար Ռայան Զինկեն, հայտնում է The Washington Examiner-ը:
«Միացյալ Նահանգները հնարավորություն ունի հետեւելու, որ ծովային ճանապարհները բաց լինեն, եւ եթե անհրաժեշտ է՝ արգելափակել…որպեսզի համոզվի, որ նրանց պաշարները շուկա դուրս չեն գա»,- նշել է նա:
Նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը էներգակիրներից մեծ կախման մեջ է, եւ հիմա նրանք ցանկանում են իրենց եկամուտները մեծացնել ու Մերձավոր արեւելքում իրենց ազդեցությունն ուժեղացնել՝ այնտեղ տեղափոխելով նավթ եւ գազ, ինչպես անում են Եվրոպայում:
Թրամփի վարչակազմը ռուսական «Հյուսիսային հոսք-2» էներգետիկ նախագծին կտրականապես դեմ է Եվրոպայի վրա ազդեցության լծակների հնարավոր ուժեղացման պատճառով: Նախագահ Թրամփը ցանկանում է, որ Եվրամիությունը ԱՄՆ-ից ավելի շատ բնական գազ ձեռք բերի եւ դիվերսիֆիկացնի Ռուսաստանից էներգակիրների մատակարարումը:
«Մենք դա կարող ենք անել, որովհետեւ Միացյալ Նահանգները նավթի եւ գազի խոշորագույն արտադրող է»,- եզրափակել է Զինկեն:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ