Ինչ է փոխվել նոր Ընտրական օրենսգրքում
Ռեյտինգային ընտրակարգի վերացում, տեղական ինքնակառավարման մարմիններում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում ավագանու, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրություններում կուսակցությունների անցողիկ շեմի՝ 4 ու 6 տոկոսների նվազեցում, փոփոխություններ՝ կուսակցությունների՝ կոալիցիաներ կազմելու ընտրակարգում, նախընտրական քարոզչության ու դրա ֆինանսավորման խաղի կանոնների փոփոխություն:
Սրանք վարչապետին կից բարեփոխումների հանձնաժողովի կողմից մշակված Ընտրական նոր օրենսգրքում արված սկզբունքային փոփոխություններն են, որոնք Tert.am –ի հետ զրույցում հակիրճ ներկայացրեց վարչապետին կից Ընտրական օրենսգրքի մշակման հանձնաժողովի հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
«Հանում ենք կոալիցիայի ձևավորման սահմանափակումը, այսինքն՝ նախկինում կոալիցիա կարող էր կազմել 3 կուսակցություն և և դրա համար ընդամենը 6 օր ուներ, հիմա մենք ժամկետը երկարացնում ենք, քանակական սահմանափակումը հանում ենք»,-մանրամասնեց Դանիել Իոաննիսյանը:
Հիշեցնենք, որ փաստորեն, հավասարեցվել են ՏԻՄ մարմիններում ու ԱԺ-ում անցողիկության շեմերը, քանի որ գործող Ընտրական օրենսգրքով՝ ԱԺ ընտրություններում կուսակցությունների անցողիկության շեմը կուսակցությունների համար 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7:
«Սրա հիմնավորումն այն է, որ քաղաքական ուժերը երկրի օրենսդիր մարմնում ներկայացված լինեն ավելի համամասնական»,-նշեց Ընտրական օրենսգրքի մշակման հանձնաժողովի հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
Հարցին, թե արդյոք դրա հետևանքով Ազգային ժողովում չեն կարող ներկայացված լինել պատահական, «անկապ» քաղաքական ուժեր, Դանիել Իոաննիսյանն ասաց. «Եթե ազատ, արդար ընտրությունների արդյունքում բնակչության 4 տոկոսի ձայներն է ստանում որևէ քաղաքական ուժ, ապա այն չի կարող անկապ կամ պատահական լինել և իրավունք ունի ներկայացված լինելու ԱԺ-ում՝ լինելով հանրության մի ծանրակշիռ հատվածի ներկայուցիչը:
Նշենք, որ երեկ ավարտուն տեսքի է բերվել Ընտրական նոր օրենսգրքի հայեցակարգը, որն այսօր կհաստատվի վարչապետին կից բարեփոխումների հանձնաժողովի կողմից, ապա, հրապարակումից հետո, կներկայացվի հանրության դատին:
Երկուշաբթի կհրապարակվի, դրա հիման վրա արդեն շատ շուտով կներկայացնենք նախագիծ:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում խորհրդարանական ուժերի մասնակցությամբ ԸՕ քննարկումներ էին արվում: Դանիել Իոնիսյանը նշեց, որ ԱԺ-ում առանձին նախագիծ չէր մշակակվում, նրանք քննարկումներ էին մոտեցումներ, և ծուրջ 35 առաջարկ են ներկայացրել իրենց, որոնց մի մասն ընդունվել է, մի մասը՝ ոչ:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ