ԱՄՆ-ում վայրէջքից հետո ոչ մեծ ռեակտիվ ինքնաթիռը կիսվել է երկու մասի
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Գրինվիլի օդանավակայանում վայրէջքից հետո ոչ մեծ ռեակտիվ ինքնաթիռը կիսվել է երկու մասի, զոհվել է 2 մարդ, հայտնում է FOX Carolina News-ը:
Օդանավակայանի տնօրենի խոսքով՝ օդանավը վայրէջք է կատարել թռիչքուղու վրա, իսկ հետո անհայտ պատճառներով չի կարողացել կանգ առնել: Այն դուրս է եկել թռիչքուղուց, մտել խոտածածկ տարածք, բախվել սպիտակ պատնեշին ու կանգ առել ճանապարհի մոտ: Օդանավից առանձնացել է քթային հատվածը:
Օդաչուները զոհվել են, իսկ ամուսնական զույգը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:
Նշվում է, որ հրդեհ չի բռնկվել: Թե որտեղից էր ժամանել ինքնաթիռը՝ չի նշվում: Տարվում է հետաքննություն:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ