Բեռլինն ու Անկարան հեռու են երկկողմ հարաբերությունների կարգավորումից
Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կարծիք է հայտնել, որ Բեռլինը և Անկարան նախկինի պես հեռու են երկկողմ հարաբերությունների կարգավորումից: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Շտայնմայերն ասել է գերմանական ռադիոկայանին տված հարցազրույցում՝ Թուրքիայի նախագահի՝ Գերմանիա կատարած այցի ֆոնին:
«Այդ այցը կարգավորման արտահայտում չէ: Մենք դրանից շատ հեռու ենք, սակայն այցը կարող է սկիզբ դառնալ», - ընդգծել է Շտայնմայերը:
Գերմանիայի նախագահն Անկարային կոչ է արել իրականացնել իրավարար պետության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ: «2016-ի հեղաշրջման փորձի հասցրած վնասից հետո մենք ակնկալում ենք, որ Թուրքիան կվերադառնա իրավարար պետության սկզբունքներին: Մենք չենք կարող և չենք համաձայնի ԶԼՄ-ների, արդարադատության մարմինների և արհմիությունների վրա գործադրվող ճնշման հետ», - շեշտել է Շտայնմայերը:
Նրա խոսքով՝ միայն մարդու իրավունքների ապահովման ոլորտում բարելավումը կարող է թույլ տալ Թուրքիային ԵՄ-ի հետ սերտ հարաբերություններ հաստատելու հույս ունենալ:
Հիշեցնենք, որ Էրդողանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա, որտեղ հանդիպումներ է ունենալու կանցլեր Անգելա Մերկելի և նախագահ Շտայնմայերի հետ:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ