Շուտափույթ ընտրությունները՝ տարակարծությունների պատճառ. ոմանք ուղղակի ցնցվել են
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատակամ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում, կարծես թե հստակ է: Այդ մասին նա մեկ անգամ եւս հայտարարեց Նյու Յորքից՝ հետընտրական իր ուղերձում: Հստակ է նաեւ, որ դրան կողմ են շատերը, գուցե բացառությամբ ՀՀԿ–ի: Խնդիրը ժամկետներն են:
Վարչապետի հայտարարությանը հաջորդեցին մասնավորաբար ՔՊ–ական պատգամավորներ Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի հապճեպ հայտարարությունները՝ այդ ընտրությունները մինչեւ տարեվերջ անցկացնելու մասին: Իհարկե, դժվար թե նրանք միասին նման հայտարարություն անեին առանց Փաշինյանի իմացության:
Սակայն դժվար է ասել՝ դա արված էր ոգեւորության ազդեցության ներքո՞, թե՞ առկա տրամադրություններն ուսումնասիրելու նպատակով: Իրականում, մեր տեղեկություններով, իշխանությունների հետ աշխատող մի շարք իրավաբաններ ուղղակի ցնցվել են այս հայտարարություններից: Նրանք որեւէ կերպ չեն պատկերացնում այն մեխանիզմները, որոնց միջոցով հնարավոր է այսքան կարճ ժամկետում ընտրություններ անցկացնել:
Հարցն այն է, որ սահմանադրական առկա նորմերով գնալը վտանգավոր է, իսկ այլ ուղիներ գտնելու եւ իրագործելու համար (այդ թվում՝ հանրաքվեի) ժամանակ է պետք: Մեր աղբյուրի պնդմամբ, իրավաբանների անհանգստությունն այն է նաեւ, որ ստիպված պիտի լինեն քաղաքական որոշումներին իրավական փաթեթավորում տալ: Իսկ թե ինչպես, առայժմ պարզ չէ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ