Պուտինը սեպտեմբերի 26-ին պետք է Հայաստան այցելեր. ինչո՞ւ պլանները փոխվեցին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարելիք այցի ժամկետները դեռ անորոշ են. այն հավանաբար տեղի կունենա 2019 թվականին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Ավելի վաղ, սակայն, ՌԴ նախագահի` Հայաստան այցի ժամկետ էր շրջանառվում տարեվերջը: Բացի այդ, ՌԴ նախագահը կարճատեւ այցով երեկ Ադրբեջանում էր, որից հետո նա մեկնել է Դուշանբե մասնակցելու ԱՊՀ ղեկավարների հավաքին: Ի դեպ, Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կհանդիպի այդ այցի շրջանակներում:
Իսկ մինչ այդ ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է, որ ՌԴ նախագահը սկզբում ծրագրել էր այցելել Ադրբեջան սեպտեմբերի 28-ին, ապա այցը տեղափոխվել էր 25-ին: «Ծրագրվում էր, որ սեպտեմբերի 26-ից հետո Պուտինը կգա նաեւ Երեւան, որպեսզի հանդիպի Ն.Փաշինյանին: Սակայն, ինչպես հայտնի է, Փաշինյանը մեկնել է ԱՄՆ:
Հայկական կողմն առաջարկել է հանդիպումը տեղափոխել դեկտեմբերին: Թե ռուսական կողմն ինչ է պատասխանել, եւ ինչու են ժամկետները կրկին փոխվել, ես չեմ կարող ասել»,- ասել է նա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ