14-ամյա դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կա վիրավոր
Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Վահե Լաչինյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ վիրավորը Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 14-ամյա Հովհաննես Ս.-ն է, ով սովորում է Նոր Նորք վարչական շրջանի դպրոցներից մեկում։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։ Մինչ բժիշկները ձեռնարկում էին անհրաժեշտ օգնություն՝ երեխայի առողջական վիճակը կարգավորելու համար, Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Հ. Ս.-ին դանակով հարվածել է Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ նույն վարչական շրջանի մեկ այլ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ՝ 14-ամյաՎահե Մ.-ն։
Պարզվել է նաև, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 15։00-ի սահմաններում, Նոր Նորքի 1-ին զանգվածի Նանսենի անվան այգում։ Վահե Մ.-ն բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանություն, բացատրություն տվել կատարվածի մասին, որից հետո քննիչի որոշմամբ հանձնվել է ծնողների հսկողությանը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ