Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. Խոզը, Ցանցառը, եւ Նիկուլինն առևանգել են գյուղապետի աղջկան
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները ՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 108-րդ կմ հատվածում՝ Արենի գյուղի վարչական տարածքում, անձի առևանգում կատարելու կասկածանքով կանգնեցրել են Toyota մակնիշի 12 FF 120 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայում եղել են Արմավիրի մարզի բնակիչներ, 29-ամյա Գրիգոր Վահանյանը, 34-ամյա Սամվել Նազարյանը և 30-ամյա Ալիկ Միրզոյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջիններս փորձել են մոլորեցնել ՃՈ վաշտի և դասակի հրամանատարներին, սակայն անօգուտ է եղել: Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Արմինե Պ.-ն, ում հայրը Արմավիրի մարզի գյուղապետերից մեկն է և դիմել էր ոստիկանության Արմավիրի բաժին ու հայտնել, որ Toyota մակնիշի ավտոմեքենայով 3 հոգի բռնություն գործադրելով՝ առևանգել են իր աղջկան:
Ճանապարհային ոստիկանները արդեն տեղում կապնվելով ոստիկանության Եղեգնաձորի բաժնի իրենց գործընկերների հետ, նշված անձանց բերման են ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի բաժին ու արդեն գիշերը ժամը 01:00-ին ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը նրանց տեղափոխել է ոստիկանության Արմավիրի բաժին: Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գյուղապետը ոստիկաններին հայտնել է, որ իր ուսուցչուհի աղջկան առևանգողները գյուղում հայտնի են «Խոզ», «Ցանցառ», «Նիկուլին» մականվամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Դանակահարել են ավտոբուսի վարորդին
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը և հայտնվել երկաթե սյան մոտ
Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել
«Ford Transit»-ը ընկել է կամրջից
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ