Պուտինի առաջիկա այցը Հայաստան կդառնա սուր անկյունները հարթելու լավ հնարավորություն
«168 ժամը» գրում է. «Թեև ոչ ամբողջական բովանդակային հանդիպումների տեսքով, բայց ակտիվ շփումներ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ընթանում են ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Սա թույլ է տալիս ղեկավարներին առաջացած խնդիրները քննարկել առաջին ձեռքից, ծանոթանալ դիրքորոշումներին և ընդհանուր առմամբ համագործակցել ավելի արդյունավետ:
Բնականաբար, ներկայումս կան խնդիրներ, որոնք պայմանավորված են միմյանց հետ աշխատելու փորձի բացակայությամբ, ՀՀ իշխանության եկած անձանց կառավարման փորձի բացակայությամբ, որը խնդիրներ է առաջ բերում, և մի շարք այլ հանգամանքներով: Բայց տեսանելի է, որ այս հանդիպումներն առիթ են դառնում քննարկումների համար, երկու երկրների կարևորությունը միմյանց համար շատ ավելի մեծ է, քան նշածս խնդիրները: Ինչպես Փաշինյանի այցը Մոսկվա, այնպես էլ, կարծում եմ, Պուտինի առաջիկա այցը Հայաստան ևս կդառնա սուր անկյունները հարթելու լավ հնարավորություն»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ կատարելիք պաշտոնական այցի արդյունավետությանն ու օրակարգին:
Իր հերթին՝ քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարն ասել է, որ դեռևս շարունակվում է հարմարվողականության փուլը, Ռուսաստանը շարունակում է ճանաչել ՀՀ նոր իշխանություններին, հետևում է այս օրերին Միացյալ Նահանգներում ՀՀ վարչապետի ելույթներին, հանդիպումներին, արևմտյան շփումներին, որը ևս կարևոր կլինի՝ հասկանալու հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների լուծման հնարավորությունը: «Կարծում եմ՝ ժամանակ է հարկավոր, որպեսզի ամեն բան պարզվի, փոխադարձ վստահություն ձևավորվի, քանի որ ներկայումս առաջացած բոլոր խնդիրների պատճառը վստահության բացակայությունն է երկկողմ հարաբերություններում»,- ասել է նա»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ