Էլ ո՞ւմ դիվանագիտական անձնագրերն են չեղարկել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք գրել էինք այն մասին, որ հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին ՀՀ իշխանությունը զրկել է դիվանագիտական անձնագրից։ ԱԳՆ-ից մեկնաբանություն չէինք ստացել, քանի որ պատասխանատուներն ԱՄՆ-ում են՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովին։ Պատասխանելով մեր հարցին՝ Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ, ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր․ «Դա անձնական տվյալ է, չեմ կարծում, որ հրապարակման ենթակա է, միայն կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ 254 դիվանագիտական անձնագիր չեղարկվել է»։
Երեկ մենք նոր մանրամասներ իմացանք այս չեղարկման հետ կապված։ Անձնագրերի չեղարկման որոշումը եղել է մոտ 2 ամիս առաջ, սակայն 2 օր առաջ ՀՀ ԱԳՆ-ից գրություններ են հղվել ՀՀ դիվանագիտական ծառայություններին․ «Խնդրում ենք դեսպանընկալ երկրների համապատասխան մարմիններին, ինչպես նաեւ դեսպանընկալ երկրում տեղակայված եւ համատեղության կարգով ՀՀ-ում հավատարմագրված պետությունների դեսպանություններին տեղեկացնել, որ կից ներկայացվող ՀՀ դիվանագիտական անձնագրերը ճանաչվել են անվավեր»։ Իսկ ցանկում շատ ուշագրավ անուններ կան, ինչպես, օրինակ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան, արձակագիր Զորի Բալայան, ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյան, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյան։ Բոլոր նախկին պատգամավորները, նախարարներն ու մարզպետները, ինչպես նաեւ վարչապետները, այդ թվում՝ Հրանտ Բագրատյանը, Կարեն Կարապետյանը, զրկվել են դիվանագիտական անձնագրերից։ Ցանկում են նաեւ Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, շատ այլ նախկին պաշտոնյաներ։
Հիշեցնենք, որ դիվանագիտական անձնագիր կարող է տրամադրվել ցանկացած անձի՝ ՀՀ վարչապետի որոշմամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ