Ինչո՞ւ Հենրիխ Մխիթարյանին զրկեցին դիվանագիտական անձնագրից
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր դիվանագիտական անձնագիրը վերադարձրել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ֆուտբոլիստի մայրը՝ Մարինա Թաշչյանը։
Նրա խոսքով՝ որդին դիվանագիտական անձնագիրը վերադարձնելու վերաբերյալ նամակը ստացել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությունից, ինչից հետո խնդրել է ակումբին՝ անձնագիրն ուղարկել դեսպանություն։
«Պարզ է, որ ցանկացած մարդ, ստանալով նման նամակ՝ կնեղվեր, բայց մենք համարել ենք, որ եթե պետք է հետ ուղարկել անձնագիրը, հետ ենք ուղարկել։ Դա մեզ համար շատ էական չէր, պարզապես դիվանագիտական անձնագիրը Հենրիխին իրավունք էր տալիս տարբեր երկրներ ազատ մուտք ու ելք անել, ինչպես նաև օդանավակայաններում անձնագրային ստուգումների համար հերթ չկանգներ»,–ասաց նա։
Թաշչյանի խոսքով՝ Հենրիխը ՀՀ քաղաքացի է և բոլորի պես նա էլ ամեն անգամ պետք է վիզա ստանալու համար ներկայանա դեսպանատուն, մատնահետք հանձնի և այլն։
««Արսենալի» խաղացողների մեծ մասը եվրոպացիներ են և վիզայի հետ կապված նման խնդիր չունեն։ Ամեն երկիր գնալու համար նոր վիզա ստանալը Հենրիխի և իր ակումբի համար ավելորդ աշխատանք է պահանջում»,– նշեց նա։
Նրա խոսքով՝ լինում են դեպքեր, երբ Հենրիխը հերթական խաղից անմիջապես հետո պետք է գա Հայաստան և մասնակցի հավաքականի խաղերին։
«Հաճախ խաղից անմիջապես հետո Հենրիխը գնում է օդանավակայան։ Բոլորս էլ գիտենք, որ Լոնդոնից դեպի Հայաստան ուղիղ չվերթ չկա և նա երրորդ երկրի միջոցով է գալիս, այդ երկրներում միշտ հերթեր են լինում, և որպեսզի անձնագրային ստուգումների համար մեկուկես ժամ, երբեմն ավելի հերթ չկանգներ, այդ անձնագրով էր շրջում»,– ասաց տիկին Թաշչյանը։
Ֆուտբոլիստի մոր գնահատմամբ՝ դիվանագիտական անձնագիրը Հենրիխին այլ արտոնություններ չի տվել և նա արտոնյալ լինելու կարիք ամենևին չունի։
«Այդ անձնագիրն իրեն այլ արտոնություն չի տվել, ինքն էլ էն մարդը չի, որ այդ արտոնությունից օգտվեր, դիվանագիտական անձնագիր ունենալով, էնպես որ, ով որ հետ է պահանջել, թող իրենք մտածեն»,–ասաց նա։
Նշենք, որ միջպետական ու միջազգային համաձայնագրերով ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները ազատված են շատ երկրներ մուտքի թույլտվություն` վիզա ստանալու պահանջից։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ, հայ ֆուտբոլասերների կուռք Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից։
Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասել էր, որ 254 քաղաքացու դիվանագիտական անձնագիր չեղարկվել է, իսկ 100-ից ավելի դիվանագիտական անձնագիր հետ է վերադարձվել:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ