Հունվար- փետրվարին Հայաստանում սննդամթերքը կտրուկ թանկացել է
Սննդամթերքի հարցում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Հունվարին, «թանկ» դեկտեմբերի համեմատ, սննդամթերքն ու ոչ ոգելից ըմպելիքները թանկացել են միջինը 7․2 տոկոսով։ Իսկ ահա փետրվարին, հակառակը, գրանցվել է գների նվազում՝ 1․1 տոկոսով։
Այստեղ պետք է հաշվի առնել մեկ ոչ անկարեւոր հանգամանք, որը կապակցված է գների մշտադիտարկման նրբությունների հետ։ Բանն այն է, որ վիճակագրությամբ ֆիքսվում են յուրաքանչյուր հաշվետու ամսվա 1-20 ժամանակաշրջանը։ Դրա համար էլ դեկտեմբերի ցուցանիշում չեն ընդգրկվել ամսվա վերջին տասնօրյակի տվյալները , երբ գները հասնում են իրենց առավելագույնին։ Դեկտեմբերի վերջին տասնօրյակի բարձր գները իներցիայով փոխադրվել են հունվար, բայց հետո, փետրվարին, մի քիչ նվազել են։
Սակայն գների փետրվարյան նվազումից հետո դրանք ամենեւին էլ չեն վերադարձել դեկտեմբերի 1-ին կամ 2-րդ տասնօրյակների մակարդակին։ Հակառակը, դեկտեմբերի համեմատ, փետրվարին սննդամթերքը թանկացել է 6 տոկոսով։ Անկասկած, այդքան կարճաժամկետ ժամանակաշրջանի համար դա բավականին բարձր ցուցանիշ է։
Ագրոգնաճի հիմնական պատճառը, կարելի է ենթադրել, որ բուսաբուծության ոլորտում անցած տարվա անկումն է եղել։ Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով բուսաբուծության համախառն արդյունքի ծավալը նախորդ տարվա համեմատ գրեթե 12 տոկոսով կրճատվել է ։ Ընդ որում ոլորտը զգալի վնաս է կրել մթերքի հավաքման աշնանային սեզոնին։ Այսինքն զգալի կորուստներ են եղել հենց այն ապրանքատեսակներով, որոնց մի մասը սովորաբար երկարատեւ պահպանման համար է հավաքվում, թե սեփական սպառման, թե վաճառքի։
Փետրվարին մրգերն ու բանջարեղենը տարեկան կտրվածքով թանկացել են ավելի քան 20 տոկոսով։ Ամենայն հավանականությամբ, գների աճը (կամ բարձր մակարդակի վրա մնալը) կշարունակվի մինչեւ բուսաբուծության տվյալ ապրանքների բերքահավաքի գալիք սեզոն։ Սակայն չի կարելի բացառել նաեւ մեկ այլ գործոն։ Տեղական արտադրության բանջարեղենի ու մրգի բարձր գները կարող են խթանել այդ ապրանքների ներմուծումը։ Եթե դա տեղի ունենա, ապա աճող մրցակցությունը կզսպի գների հետագա աճը
Սմբատ Գրիգորյան


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...
Այլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին