Շվեյցարիան Ռոման Աբրամովիչին մերժել է կեցության թույլտվություն տալ
Շվեյցարիայի իշխանությունները ռուս բիզնեսմեն Ռոման Աբրամովիչին մերժել են կեցության թույլտվություն տալ՝ այն մտավախությունների պատճառով, որ երկրում նրա գտնվելը կարող է «վտանգ սպառնալ հանրային անվտանգությանը եւ վարկանիշային վնաս հասցնել», հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով շվեյցարական լրատվամիջոցները:
Ինչպես պարզաբանել է Tages-Anzeiger պարբերականը, 2017 թվականի նոյեմբերին խնդրագիրը տալուց հետո երկրի միգրացիոն ծառայությունը դիմել է Շվեյցարիայի դաշնային ոստիկանությանը, որ ճշտի գերատեսչության դիրքորոշումը Աբրամովիչին կեցության թույլտվություն տալու հարցում:
Լրագրողների տեղեկություններով՝ ոստիկանության պատասխանում պնդումներ կային, որ բիզնեսմենի վերաբերյալ «փողերի լվացման եւ քրեական կառույցների հետ հնարավոր կապերի կասկածներ կան», իսկ նրա շվեյցարական ակտիվներն իբր կարող էին «մասամբ ապօրինի ծագում» ունենալ:
Աբրամովիչի իրավաբաններն այս բոլոր պնդումները կեղծ են անվանել եւ հայտարարել նրանց դատի տալու մասին, ովքեր բիզնեսմենի մասին տեղեկություններ են տարածել: Նրանց խոսքով՝ հրապարակումը կատարվել էր Շվեյցարիայի Քրեական օրենսգրքի եւ տեղեկությունների պաշտպանության մասին օրենքների խախտումներով:
Tages-Anzeiger-ում հոդվածը հրապարակվել էր այն բանից հետո, երբ Աբրամովիչը տանուլ էր տվել շվեյցարական Tamedia մեդիահոլդինգին դատական վեճը: Բիզնեսմենը փորձել էր դատարանի միջոցով թույլ չտալ մամուլում իր մասին տեղեկությունների հրապարակումը:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ