Ի՞նչ է պարզվել «Հարավկովկասյան երկաթուղի»–ում կատարված խուզարկության արդյունքում
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից ներդրումային միջոցների ծախսման գործընթացում մի շարք խախտումներ և գույքերի պակասորդներ են արձանագրվել։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ 2018թ. օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ աշխատակիցները խուզարկություններ էին իրականացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում։
ՔԿ–ից մեզ հայտնեցին, որ խուզարկություն իրականացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության պատասխանատու անձանց կողմից հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու, իրենց լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու և պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվաձի 1-ին մասի, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 214-րդ հոդվածի 1֊ին մասի և 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։
ՔԿ–ից մեզ տեղեկացրին, որ բացի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ–ից, խուզարկություն է իրականացվել նաև ընկերության աշխատակիցներից մեկի բնակարանում։
Արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են ընկերության հաշվապահական, աուդիտորական ստուգման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր, որոնց ուսումնասիրությամբ հայտնաբերվել են ընկերության կողմից ներդրումային միջոցների ծախսման գործընթացում արձանագրված մի շարք խախտումներ և գույքերի պակասորդներ։
«Նախաքննության շահերից ելնելով՝ պատճառված վնասի չափի և չարաշահումների վերաբերյալ տվյալներ քննության այս փուլում չեն կարող տրամադրվել»,–ասված է մեզ ուղարկված պատասխանում։
ՔԿ–ից նաև հայտնեցին, որ քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են ընկերության մի շարք աշխատակիցներ. ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, սակայն չի հարցաքննվել։
Ներկայումս այս քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձիք չկան։
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ ՊԵԿ աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում: Առգրավվել են փաստաթղթեր, ստուգվել են աշխատակցիների անձնական իրերը: Հաղորդվել էր 9.7 մլն դրամի չափով ԱԱՀ չվճարելու պատճառով քրեական գործ հարուցելու մասին:
Նշենք, որ «Коммерсант» թերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում հայտնաբերվել է 60 միլիոն դոլարի չարաշահում:
Նշենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նպատակների մեջ է մտնում Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացումը, Հայաստանի հետ սահմանակից երկրների հետ համագործակցության զարգացումը, հանրապետության ներքին եւ միջազգային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների հաղորդակցության զարգացումը:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ