Լենա Նազարյանը եւ իր կուսակիցները մտադիր են մինչեւ տարեվերջ արտահերթ ընտրություններ անցկացնել
«Մինչև տարվա վերջ չեմ բացառում, որ կարող է լինել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ըստ էության ամեն ինչ կախված է բանակցություններից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նազարյանը:
Պատգամավորն «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ արտահերթ ըննտրությունների ժամկետը վերանայելու անհրաժեշտությունը ամրագրվեց սեպտեմբերի 23-ին, երբ քաղաքացիները, անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, մոտ 82 տոկոս վստահության քվե հայտնեցին արտահերթ ընտրություններին․ - «Ազատ, արդար ընտրությունների ընթացքում մենք տեսանք մարդկանց որոշումը: Երբ որ ասում էինք, և կառավարության ծրագրում գրված էր՝ մինչև մեկ տարի, տեղավորվում ենք նաև մինչև տարվա վերջ ժամկետի մեջ»:
Գործադիրի ղեկավարը Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի իր ելույթներում հայտարարել էր, որ ձայն տալով «Իմ քայլը» դաշինքին՝ քաղաքացիները վարչապետին խորհրդարանը լուծարելու ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մանդատ են տալիս:
Ընտրության նախնական արդյունքների ամփոփումից հետո Փաշինյանը Նյու Յորքից իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոստացավ Հայաստան վերադառնալուն պես քաղաքական ուժերի հետ քննարկումներ սկսել արտահերթ ընտրություններ անցկացնելու մեխանիզմների շուրջ․ - «Այս ընտրությունները ցույց տվեցին, որ այն խորհրդարանը, որ այսօր գործում է, ըստ էության չունի գործելու մանդատ, որովհետև խորհրդարանական ուժերը միասին վերցրած շատ էիչ ձայն հավաքեցին»:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ նախ նախատեսվում է գործող խորհրդարանում անցկացնել Ընտրական օրենսգիքի և սահմանադրական փոփոխություների նախագծերը: Սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են առանց վարչապետի հրաժականի արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Գործող Սահմանադրությամբ Ազգային ժողովը կարող է լուծարվել այն դեպքում, երբ վարչապետը հրաժարական ներկայացնի և մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ չընտրվի:
Փաշինյանը մոտ մեկ ամիս առաջ խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրություներ անցկացնելու մեխանիզմների մասին՝ հայտարարեց, որ իր կարծիքով Ազգային ժողովը լուծարելու արդյունավետ միջոցը սահմանադրական փոփոխության տարբերակն է, որի ուղղությամբ կառավարությունում աշխատանքներ կսկսվեն:
Լենա Նազարյանն ասաց, որ Ազգային ժողովը լուծարելու մեխանիզմները կհստակեցվեն խորհրդարանական ուժերի հետ վարչապետի նախաձեռնած քննարկումների արդյունքում․ - «Ցանկացած դիմադրություն Հանրապետական կուսակցության կողմից ընդամենը ավելացնելու է լարվածությունը հանրության մեջ: Իսկ դա արդեն շատ խոչընդոտներ է ստեղծում: Մենք տեսանք, որ այս ավագանու ընտրությունների արդյունքում կա ՛շատ հստակ խզում Ազգային ժողովի և հանրության միջև, Ազգային ժողովը չի ներկայացնում հանրության քաղաքական կողմնորոշումները և տրամադրությունները»:
Անկախ քննարկումների հանգուցալուծումից՝ վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովը վերսկսել է Ընտրական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքները:
Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի կանխատեսմամբ՝ մինչև հոկտեմբերի վերջ օրենքի նախագիծը պատրաստ կլինի․ - «Ես համարյա վստահ եմ, որ մենք հոկտեմբերի վերջին արդեն կունենանք ընդունված Ընտրական օրենսգիրք: Դրանով հնարավոր է ընտրությունները անցկացնել այս տարի»:
Մինչդեռ Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս Ընտրական օրենսգրքի ընդունումից մեկ տարի անց անցկացնել ընտրությունները, որ քաղաքական ուժերը պատշաճ պատրաստվելու հնարավարություն ունենան:
Ըստ Իոաննիսյանի, Երևանի ավագանու ընտրություններում արձանագրված արդյունքը և ստեղծված քաղաքական ճգնաժամը Վենետիկի հանձնաժողովը հաշվի չառնել չի կարող:
Այսպիսով ակնհայտ է, որ ՔՊ-ն դեմ է գնում ոչ միայն հայաստանյան քաղաքական ուժերին, այլ նաեւ Վենետիկի հանձնաժողովին, ձգտելով ամեն կերպ օգտագործել էմոցիոնալ ֆոնը եւ մեծամասնության հասնել նաեւ Ազգային Ժողովում:
Այս մղումը, անկասկած, հանգեցնելու է սահմանադրական ճգնաժամի: Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների վրա հենվելով հայտարարել ԱԺ արտահերթ ընտրությունների մասին, առնվազն խելամիտ չէ:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ