Հայաստանի նոր կառավարության քաղաքականության կենտրոնում պետք է լինեն մարդու իրավունքները. Դունյա Միյատովիչ
Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի խորհրդի հանձնակատար Դունյա Միյատովիչը Հայաստանում տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցումը նշանակալի իրադարձություն է համարում, սակայն շեշտում է, որ հասարակության ակնկալիքները բարձր են, և կառավարությունը պետք է ուշադրությունը կենտրոնացնի խոցելի անձանց վաղուց մոռացված իրավունքների պաշտպանության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դունյա Միյատովիչն այս մասին ասել է՝ ամփոփելով սեպտեմբերի 15-20-ը Հայաստան կատարած այցի արդյունքները:
Դունյա Միյատովիչը նաև ողջունել է Հայաստանի իշխանության քայլերը, որոնք միտված են 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների բացահայտմանը: Նա ընդգծել է, որ դա պետք է արվի՝ խստորեն պահպանելով օրենքի գերակայության սկզբունքները, դատական համակարգի անկախությունը, թափանցիկությունն ու արդար դատաքննության երաշխիքները, որպեսզի հնարավոր լինի խուսափել վրեժխնդրության, քաղաքական հետապնդումների մասին հնարավոր մեղադրանքներից:
«Քանի որ Հայաստանը շատ կարևոր փուլ է անցնում, ես բոլոր քաղաքական գործիչներին և հասարակական կարծիքի լիդերներին կոչ եմ անում իրենց ներդրումն ունենալ միասնական հասարակություն ձևավորելու հարցում և ցուցաբերել հատուկ զգուշավորություն»,- ասել է Միյատովիչը:
Հայաստան կատարած այցի ընթացքում Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի խորհրդի հանձնակատարի ուշադրության կենտրոնում են եղել կանանց իրավունքները, գենդերային հավասարության և ընտանեկան բռնության հետ կապված խնդիրները, տարբեր խոցելի խմբերի և անապահովների իրավունքները, ինչպես նաև նախկինում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաշվետվողականությունը:
Նա ողջունել է Հայաստանում 2017թ. ընդունված «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքը: Միյատովիչը կարևորել է իրավապահ մարմինների աշխատակիցների, քննիչների, սոցիալական աշխատողների և դատական համակարգի անդամների հետագա կարողությունների զարգացումն ու իրազեկվածության մակարդակի բարձրացումը, որպեսզի նրանք ավելի տեղեկացված լինեն ու կարողանան արդյունավետ ապահովել ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը և վերացնել դրանց հետևանքները:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ