«Իմ քայլը»՝ 81.05 %, ԲՀԿ՝ 6.95 %, «Լույս»՝ 4.99 %
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր արտահերթ նիստում ներկայացրել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումը:
Ըստ այդմ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի ներկայացմամբ, 12 քաղաքական ուժերից ամենաշատ ձայնը հավաքել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը՝ 294 109 ձայն կամ 81.05 տոկոս, երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։ Երրրոդ հորիոզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։
Քվեները բաշխվել են հետևյալ կերպ.
«Իմ քայլը» դաշինք – 294 109 ձայն կամ 81.05 տոկոս
ԲՀԿ - 25 219 ձայն կամ 6.95 տոկոս
«Լույս» դաշինք – 18 112 ձայն կամ 4.99 տոկոս
ՀՅԴ - 5 882 ձայն կամ 1.62 տոկոս
«Երկիր Ծիրանի» կուսակցություն –5 059 ձայն կամ 1.39 տոկոս
ՕԵԿ - 3948 ձայն կամ 1.09 տոկոս
«Երևանցիներ» դաշինք – 2 985 ձայն կամ 0.82 տոկոս
«Ժառանգություն» կուսակցություն – 2709 ձայն կամ 0.75 տոկոս
«Երևանի հանրություն» դաշինք - 2 502 ձայն կամ 0.69 տոկոս
«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն –799 ձայն կամ 0.22 տոկոս
«Ռեֆորմիստներ» կուսակցություն – 792 ձայն կամ 0.22 տոկոս
Հայք (Հայկազուններ) կուսակցություն – 692 ձայն կամ 0.19 տոկոս
«Անճշտությունների չափը կազմել է 62:
Մուկուչյանը տեղեկացրեց, որ ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 43.66 տոկոսը:
Հիշեցնենք, որ Երեւան ավագանու նախորդ ընտրություններին մասնակցել է ընտրողների 40,99 տոկոսը, այսինքն այս ընտրություններին մասնակցածների թիվը շուրջ 25 000-ով ավելին է:
Ընտրական օրենսդրության համաձայն՝ ՀՀ ԿԸՀ-ն ընտրության վերջնական արդյունքները հայտարարում է քվերակությունից հետո 7-րդ օրը՝ սեպտեմբերի 30-ին, իսկ ըստ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ կետի՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը, այսինքն՝ ստացվում է Հայկ Մարությանը պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ