Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Քաղաքականություն

Փաշինյանն առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցով

Սին են բոլոր այն պնդումները, խոսակցությունները, որոնք հիշատակում են ինչ-որ ուժերի, որոնք կարող են հակահեղափոխություն անել, երեկ Նյու Յորքում՝ ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տեղյակ եք, որ այսօր տեղի են ունեցել Երևանի ավագանու ընտրությունները և հիմա արդեն տվյալների 99 տոկոսն ամփոփված են, «Իմ քայլը» դաշինքն այդ ընտրություններում, որոնք անցել են բացարձակ արդար, ազատ, թափանցիկ պայմաններում, ստացել է ընտրողների 81 տոկոս ձայները: Սա նշանակում է, որ սին են բոլոր այն պնդումները, խոսակցությունները, որոնք հիշատակում են ինչ-որ ուժերի, որոնք կարող են հակահեղափոխություն անել: Դա հնարավոր չէ և այսօր դա արձանագրվեց նաև ընտրությունների արդյունքներով», - նշել է վարչապետը` ավելացնելով, որ միակ բանը, որ այլևս հնարավոր է Հայաստանում` դա օրինականությունն է, ժողովրդավարությունը, անկախ դատական համակարգը, ազատ տնտեսական մրցակցությունը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ի տարբերություն երկար տարիների, այսօր Հայաստանում չկան մենաշնորհներ, չկան մարդիկ, ովքեր արտոնյալ են օրենքի առաջ:

«Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կառավարության լուծելու առաջնահերթությունների թվում են. դրանք արտաքին քաղաքական են, տնտեսական, իրավական և այլն: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու օր առաջ իր առաջին վճիռը հրապարակեց 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի գործերի հետ կապված, և ինչպես պնդում են իրավաբանները, այդ վճռի իրավական նշանակությունը հետևյալն է, որ մարտի 1-ին և դրանից հետո Հայաստանի ողջ դատական համակարգը գործել է ապօրինի, որը ՄԻԵԴ-ի պնդումն է, որի անկախությունը և անաչառությունը որևէ կասկած չի թողնում: Սա նշանակում է, որ այն, ինչի մասին խոսում էի օգոստոսի 17-ի հանրահավաքին, խոսքը դատական համակարգի խնդիրների մասին է, հաստատվեց նաև ՄԻԵԴ դատավճռով», - ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն այսօր մեծ մարտահրավերներ ունի, որոնց լուծման գործում հույս է կապում նաև սփյուռքի հետ:

«Հայաստանի զարգացման մոդելի առանցքային փոփոխությունը հետևյալն է. Հայաստանում կային մարդիկ, ովքեր բոլորից պահանջում էին ինչ-որ բան անել: Հեղափոխությունը եղավ, երբ մարդիկ արձանագրեցին, որ ինչ-որ բան պետք է անի մեզնից յուրաքանչյուրը: Հեղափոխության առանցքային իմաստն այն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինչ-որ պահի զգաց իր դիրքորոշման շրջադարձային ուժը, զգաց, որ դա է Հայաստանի այսօրն ու ապագան որոշելու ճանապարհը: Ամենևին էական չէ, թե ով կլինի ՀՀ վարչապետի կարգավիճակում՝ ես կամ որևէ մեկը, ամենակարևորն այն է, որ այսօր այլևս միայն ՀՀ քաղաքացին է ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններով որոշելու, թե ով պետք է լինի իշխանություն, ով` ընդդիմություն, ով լինի պատգամավոր և ով` ոչ: Սա ամենակարևոր փոփոխությունն է, որը որևէ պարագայում չի փոփոխվի: Կարող է տարօրինակ թվալ, որ իշխող քաղաքական ուժը Երևանի ավագանու ընտրություններում ստանում է այդքան ձայն, բայց բոլորդ գիտեք, որ այս ընտրություններին առանձնահատուկ քաղաքական կոնտեքստ էր հաղորդվել. ես խնդրել էի այս ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով քվեարկել նաև Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օգտին կամ ընդդեմ դրա», - ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական և ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները:

«Կար տրամադրություն, որ դրանք անցկացվեն մինչ հաջորդ տարվա հունիս, բայց այն սպասողական վիճակը, որ ունեն պոտենցիալ ներդրողները, որոնց հարկավոր են երկարաժամկետ քաղաքական արձանագրումներ, ինչպես նաև տնտեսական միջավայրը բարենպաստ դարձնելու համար, ընտրությունները պետք է անցկացնենք ավելի վաղ, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգնման ընթացքը: Այսօր մեր տնտեսության կառուցվածքը որևէ լավատեսության հիմք չի տալիս, և այն պետք է փոխենք: Այսօր այն բաղկացած է երեք հիմնական ճյուղից. մեկը գյուղատնտեսությունն է, որը ժամանակակից պայմաններին չի բավարարում, մյուսը` հանքարդյունաբերությունը, որն ազգային հարստության վաճառք է նշանակում, մյուսը խաղադրույքների ոլորտն է: Հուլիսին մեր տնտեսությունը ակտիվության երկնիշ ցուցանիշ էր արձանագրել. դրա պատճառը ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր: Այս կառուցվածքը մեզ ձեռնտու չէ, և մենք ուզում ենք Հայաստանն ագրարային, հանքարդյունաբերական, խաղադրույքներ կատարող երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի, որը մեր ամենակարևոր հրամայականն է, ինչը բխում է մեր անվտանգային միջավայրից: Մեր կառավարությունը 4 ամսում արել է իրենից կախվածը` երկրում իրավիճակը կայուն պահելու համար, որովհետև հետհեղափոխական շրջանի ամենակարևոր մարտահրավերը հենց դա է, ինչը հաջողվել է մեզ: Այսօր մեր ամենակարևոր խնդիրը նոր ներդրումներ ներգրավելն է: Այդ նպատակով գնում ենք հարկային օրենսգրքի բարեփոխումների, անկախ դատական համակարգի հաստատմանը, քաղաքական կայուն վիճակի պահպանմանը, ինչի համար պետք է մոտ ժամանակներս անցկացնենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով բոլորին ակնհայտ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են, և դրանք պետք է հնարավորինս շուտ տեղի ունենան», - ընդգծել է վարչապետը:

Գործադիրի ղեկավարը հավելել է, որ Հայաստանում այսօր մենաշնորհներն ու կոռուպցիան հաղթահարված են, ավագանու ընտրություններն անցել են առանց կոռուպցիայի, թաղային, քրեական հեղինակությունների միջամտության:

«ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ունեցել քվեարկել նրա օգտին, որին ցանկանում են, և ի վերջո նրանք քվեարկել են հեղափոխության, արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ազատ և երջանիկ Հայաստանի օգտին: Այսօր փողն ընտրությունների արդյունքների վրա չունի որևէ ազդեցություն, կստեղծենք գործիքներ, որ փողը քաղաքականության մեջ օգտագործվի ոչ թե ձայն գնելու, այլ ասելիքն ավելի հասանելի դարձնելու համար», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին` վարչապետը նշել է, որ դրանց համատեքստում պետք է խրախուսվի ոչ թե բարեգործությունը, այլ աշխատանքը:

«Հայությունը կարող է Հայաստանին աջակցել ընդամենը մի տարբերակով` Հայաստանում ծավալել տնտեսական գործունեություն, հիմնադրել որևէ բիզնես և աշխատել: Այսօր Հայաստանի ընկալումը հետևյալն է. այն մի երկիր է, որտեղ կարելի է ծավալել տնտեսական գործունեություն, բիզնես հիմնադրել, շահույթ ստանալ, հարստանալ և հարստացնել: Մեր ուղերձը բոլորին հետևյալն է. հարստացեք և հարստացրեք: Մենք ուզում ենք, որ Հայաստանն ընկալվի այդպիսի երկիր, Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր, այնպիսին, ինչպիսին նաև «Թումո» կենտրոնն է, որը դարձել է ժամանակակից Հայաստանի ամենակարևոր կենտրոններից մեկը: Հույս ունենք, որ Հայաստանում կստեղծվեն նորանոր միջազգային բրենդներ, որոնք կփոխեն պետության և հայ ժողովրդի ճակատագիրը ռազամավարական առումով: Գոյատևող Հայաստանի ժամանակն ավարտվել է, եկել է զարգացող Հայաստանի ժամանակը: Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերություններին պետք է վերաբերվենք որպես մեկ միասնական օրգանիզմ», - ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հնչեցված հարցի` անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը:

«Մենք պատրաստվում ենք զարգացնել հարաբերությունները բոլոր միջազգային գործընկերների հետ, բայց չենք պատրաստվում դա անել մեկ այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին: Փորձելու ենք ՌԴ-ի, ԵԱՏՄ գործընկերների, Իրանի, Վրաստանի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի: Այդ հարաբերություններում պետք է լինենք ավելի վստահ, ինքնիշխան պետությանը հատուկ մոտեցումներով, իսկ արտաքին քաղաքականությունը վարենք ազգային շահերը սպասարկելու, այլ ոչ թե իշխանությունը պահպանելու անհրաժեշտությունից ելնելով», - շեշտել է վարչապետը: