Հիմա էլ ոստիկանները մեր շտաբների դիմաց կանգնած են. Նաիրա Զոհրաբյան
12 օրերի քարոզարշավը ցույց է տալիս, որ կազմակերպված ձեւով, մոտավորապես մեր 300-ից ավելի ակտիվիստներ պարբերաբար հրավիրվել են վարչական շրջանների ոստիկանական բաժանմունքներ՝ ասելով, որ ահազանգ կա, որ դուք անօրինական գործողություն եք կատարում, կաշառք եք բաժանում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, որեւէ ահազանգ չի հաստատվել. «12 օրվա ընթացքում իրենք այդպես էլ չկարողացան ներկայացնել մեկ անձի, որ ընտրակաշառք է բաժանում, չեն էլ կարող, որովհետեւ չկա ու չի լինելու ընտրակաշառք:
Սիրելի ՀՀ հպարտ ոստիկանապետ, դիմում եմ ձեզ՝ կամ դուք ներկայացնում եք կոնկրետ փաստ, որը չեք կարող ներկայացնել, որովհետեւ չկա, կամ հորդորելու եմ ձեզ քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց, որոնք եղել են այդ կեղծ ահազանգերի հետեւում, սուտ մատնության հոդված կա»:
Նա կարծիք հայտնեց, որ պարզապես խնդիր է դրված եղել կազմալուծել ԲՀԿ ակտիվի աշխատանքը. «Ակտիվիստներին ահաբեկել, ակտիվիստներ կան, որոնք իսկապես վախեցել են: Ամուսիններ են եղել, որոնց Զեյթունի ոստիկանություն են տարել, ասել են՝ տարել տվել են ԲՀԿ-ի բուկլետը, ինքը չէր ուզում վերցնել: Դա եղել է ահազանգ, որ այդ հայրիկի անդորրը խախտել են:
Նորից ասում եմ ոստիկանությանը՝ դուք 12 օր փորձեցիք «անորսալի Ջո»-ի նման փնտրել, գտնել ինչ-որ մեկին, որը ԲՀԿ-ի անունից՝ ընտրակաշառքը է բաժանում: Չեք կարողանալու գտնել ոչ թե այն պատճառով, որ վատ եք աշխատում, այլ որովհետեւ չկա նման բան: Հիմա էլ ոստիկանները մեր շտաբների դիմաց կանգնած են»,-ասաց ԲՀԿ-ի թեկնածուն:
Նա վստահություն հայտնեց, որ այդ ամենը ուղղորդված է եղել. «Ես խիստ կասկածներ ունեմ, որ որեւէ ահազանգ ընդհանրապես եղել է: Հիմա ոստիկանապետը կամ պետք է կեղծ ահազանգերի հետեւում կանգնածներին պատասխանատվության ենթարկելու գործընթաց սկսի, կամ մենք ստիպված ենք արձանագրել, որ ոստիկանապետի գործողություններում կա հստակ ուղղվածության ԲՀԿ-ի հանդեպ, եւ առաջանալու է հարց, դուք իրավունք ունե՞ք շարունակելու ձեր գործունեությունը որպես ոստիկանապետ»:
Զոհրաբյանի խոսքով, իրենք անգամ իրենց մարզային մոտ 60-ից ավելի գրասենյակների աշխատակիցներին աշխատավարձ չեն վճարել, ասել են, որ հոկտեմբերին կստանաք երկու ամսվա աշխատավարձը, որ դա չդտիվի ընտրակաշառքը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ