Վենետիկում զբոսաշրջիկներին կարգելեն նստել սալահատակին եւ եկեղեցիների եւ տաճարների աստիճաններին
Վենետիկի իշխանությունները նախատեսում են զբոսաշրջիկների համար նոր արգելքներ սահմանել արտասահմանցի այցելուների չափազամց մեծ ներհոսքի հետեւանքով, որոնցից տուժում է քաղաքի մշակութային ժառանգությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Еxpress-ին:
«Վենետիկի իշխանությունները քննարկում են զբոսաշրջիկների համար մի շարք արգելքներ: Նրանց կարծիքով չափազանց մեծ ներհոսքի հետեւանքով տուժում է քաղաքի մշակութային ժառանգությունը: Բացի այդ տեղացիները բողոքում են ճանապարհորդներից, որոնք հանգստի ժամանակ ինչ ասես իրենց թույլ չեն տալիս: Այսպես, զբոսաշրջիկներին ցանակնում են արգելել նստել սալահատակներին եւ եկեղեցիների եւ տաճարների աստիճաններին», - նշում է պորտալը:
Ճանապարհորդներին խախտման համար նախատեսվում է 50-500 եվրո տուգանք: «Արգելքը կարող է ուժի մեջ մտնել արդեն հոկտեմբերին», - գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոին:
Պետք է հավելել, որ Սան Մարկոյի հրապարակի աստիճաններին եւ հուշարձաններին նստելն արդեն արգելվում է:
Իտալական լրատվամիջոցները նշում են, որ եթե քաղաքում նկատեն, որ զբոսաշրջիկները որեւէ լուրջ խախտում են կատարել, նրանց կխնդրեն հեռանալ քաղաքից հետագայում՝ մուտք գործելու արգելքով:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ