ՀԱՊԿ-ը հասկացրել է, որ Երևանն իր վրա հույս չդնի
«Ժամանակը» գրում է. «ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը հույս ունի, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը խաղաղ կարգավորում կստանա: Երեկ «Russia Today» գործակալության կողմից կազմակերպված տեսակամուրջի ընթացքում Սիդորովը, պատասխանելով սահմանին իրավիճակի սրման վերաբերյալ հարցին, նշել է, որ կողմերն իրենք են կարգավորում իրավիճակը:
«Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել: Հետևաբար, ՀԱՊԿ-ի ուժային ներուժը, ըստ էության, չի կարող կիրառվել: Հուսով ենք, որ կողմերն ինքնուրույն կլուծեն խնդիրը և ցանկալի է, որ դա արվի խաղաղ ճանապարհով»,- ասել է Անատոլի Սիդորովը:
ՀԱՊԿ-ը շատ յուրօրինակ բանաձև է գտել իր անդամների անվտանգությունը պաշտպանելու համար՝ հանգելով այն թեզին, որ հակամարտող կողմերը թող միմյանց հետ լեզու գտնեն: Իհարկե, ՀԱՊԿ-ի պարագայում նման ձևակերպումները վաղուց սովորական են, ու Հայաստանի հասարակությունը՝ հատկապես 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո, այս կառույցից ոչ մի ակնկալիք չունի:
Նման իրավիճակը մի կողմից, վկայում է ՀԱՊԿ-ի չկայացվածության ու ֆորմալ բնույթի մասին, մյուս կողմից՝ Սիդորովի խոսքերի անտարբերության մեջ դրսևորվում է հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա ճգնաժամը: ՀԱՊԿ-ը մշտապես անտարբեր է եղել Հայաստանի անվտանգության հարցերում, ավելին՝ կազմակերպության հինգ անդամներից երկուսը՝ Ռուսաստանն ու Բելառուսը, սպառազինում են իրենց դաշնակից Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին, իսկ Ղազախստանը եվրասիական կառույցներում Բաքվի շահերի հիմնական լոբբիստն է»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ