Անկախությունը յուրօրինակ հրաշք է
Այսօր մեր պետության ամենակարեւոր տոներից մեկն է, եթե ոչ ամենակարեւոր: Մեր անկախության վերանվաճումը գրեթե նույնքան հրաշք է, որքան Իսրայելի անկախության հռչակումը:
Իսկական հրաշք է անկախությունը վերականգնել այն կորցնելուց հազար տարի անց, այն էլ սարսափելի ցեղասպանությունից հետո:
Այնպես որ, Հայաստանում առաջընթացի, զարգացման, բարգավաճման համար նախ եւ առաջ պետք է հավատալ հրաշքների: Եթե չկա այդ հավատը, չի կարող լինել նաեւ զարգացում:
Ցավոք, անկախությքան հռչակումից 27 տարի անց էլ կան մարդիկ, որոնք դեռ կարոտով են հիշում Խորհրդային Միությունը, երազում նրա վերադարձի մասին, անգամ իրենց երեխաներին եւ թոռներին համոզում, թե ինչքան լավ էին ապրում հայերն այդ երկրում, մոռանալով տասնյակ հազարավոր սպանվածների, աքսորվածների, խոսքի ազատության լիակատար բացակայության, բռնատիրության եւ աղքատության մասին:
Առաջ շարժվելու, հզորանալու, ուժեղանալու համար մենք պետք է վերջնականապես մեր միջից հանենք անցյալին ձգտելու ծանր հիվանդությունը: Եթե մենք չկարողանանք տեսնել այսօրվա եւ հատկապես վաղվա աշխարհը եւ փորձենք կառչած մնալ ներկայից եւ հատկապես անցյալից, ապա մենք դատապարտված կլինենք անհաջողության:
Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, որ հայ ժողովուրդը վերածվի պետություն ունեցող ազգի: Այդ ճանապարհին գուցե եւ պետք է անցնեինք նաեւ այսօրվա միջով, բայց ապրել ատելության մեջ երկար չենք կարող: Անկախության, պետության շահերից չի բխում այլեւս հանդուրժել ատելությունը, որը հաստատվել է մեր երկրում:
Մենք զարգանալու հսկայական ներուժ ունենք, բայց այդ ներուժը կարող ենք օգտագործել միայն համապատասխան մթնոլորտի պայմաններում, որտեղ տեղ չունեն անդադար սպառնալիքները, հետապնդումները, սուտը, կեղծիքը եւ ատելության տարածումը:
Այնպես որ, առաջ շարժվելու համար նախ պետք է հասկանանք, թե ինչ է անկախությունը, հպարտանանք դրանով, փայփայենք այն եւ հավատանք հրաշքներին:
Եւ ամենակարեւորը՝ 1991-ին ծնված երեխաներն արդեն 27 տարեկան են եւ նրանցից շատերն արդեն իրենց երեխաներն ունեն: Մենք ունենք անկախության երկրորդ սերունդը, որը չէինք ունեցել հազար տարի:
Top-News.am


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ