Վանաձորում ծեծկռտուքն ավարտվել է սպանությամբ
Այսօր, սեպտեմբերի 20-ին սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Պանտերա» գիշերային ակումբում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի սպանվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, Արդարադատության գնդապետ Արթուր Ավետիսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված գիշերային ակումբում հայտնաբերել են սուր կտրող-ծակող առարկայի հարվածից սպանված Վանաձորի բնակիչ 26-ամյա Էդմոն Սանթրոսյանի դին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջինիս սպանելու կասկածանքով ոստիկաններն ու քննիչները, իրացնելով ստացված օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, Լոռու մարզի ոստիկանություն են բերման ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ 27-ամյա Գաբրիել Պողոսյանին։ Փաստի առթիվ քննչական վարչության պետ Ա․ Ավետիսյանի որոշմամբ՝ ստեղծվել է քննչական խումբ․ որտեղ էլ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր․Օրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բացի սպանվածից կան նաև 3-ից ավելի վիրավորներ, որոնց ինքնությունը Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ12 դիտում
0
Share


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ