Ես երբեք քաղաքականությունից չեմ հեռացել. Ռոբերտ Քոչարյան
Նախ՝ ես երբեք քաղաքականությունից չեմ հեռացել: «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք երկրի նախկին ղեկավարի կարգավիճակից պատրաստվում է գործող ղեկավար դառնալ:
«Ինչպես ասում են, նախագահները չեն հեռանում քաղաքականությունից: Տասը տարի ես բավական պասիվ էի: Իմ տեսակետն արտահայտում էի սկզբունքային հարցերի վերաբերյալ, որոնց համաձայն չէի, բայց այլ ակտիվություն չէի ցուցաբերում: Հիմա ես շատ ավելի ակտիվ կարտահայտվեմ», - նշել է Քոչարյանը:
Նրա խոսքով, նա կներգրավվի քաղաքական գործընթացներին:
«Ի՞նչ ձեւաչափերով: Դա կարող է կուսակցություն լինել, կարող է շարժում լինել, կարող է ինչ-որ կուսակցության ակտիվ աջակցություն լինել կամ կարող է անձնավորված, ոչ անձնավորված լինել», - ասել է Քոչարյանը` նշելով, որ դեռեւս չի որոշել ձեւաչափը, այդ թվում` այն պատճառով, «թե ինչ է երկրում տեղի ունենում»:
Հարցին՝ իսկ ինչ է տեղի ունենում, Քոչարյանը նկատել է, թե չի կարծում, որ Հայաստանում որեւէ մեկը գիտի, թե ինչ է կատարվում:
Խոսելով անցյալ գարնան իրադարձությունների մասին, նա նշել է, որ իշխանափոխություն տեղի ունեցավ:
«Կարծում եմ, Փաշինյանը զգաց բողոքի տրամադրությունները եւ ժամանակին այն գլխավորեց, ինչը իշխանափոխության հանգեցրեց: Դա տպավորիչ էր»:
Պատասխանելով հարցին, թե միթե մարդկանց այդքան հոգնեցրել էր նախորդ իշխանությունը, Քոչարյանը նշել է, որ նախորդ իշխանություններից հոգնածություն կար, լճացում կար:
«Հակառակ դեպքում դժվար թե այդպիսի զանգվածային շարժում լիներ: Բայց գիտեք, իշխանության կարելի է գալ պոպուլիզմով՝ ժամանակակից պատմության մեջ նման օրինակները շատ են: Նման իրավիճակներում հեշտ է գալ իշխանության եւ շատ ավելի դժվար է դրանից հեռանալ: Դու գալիս ես պոպուլիզմի հիման վրա, բայց պետք է հեռանաս արժանապատվորեն եւ իրական արդյունքներով: Չորս ամիսները ցույց տվեցին, որ տարբեր ուղղություններով խնդիրների կուտակում է կատարվում: Եվ դա քաղաքականություն վերադառնալու իմ պատճառներից մեկն է»:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ