Բանտից՝ քաղաքապետ. Դավիթ Համբարձումյանը վերադարձել է աշխատանքի
«Ժամանակ» թերթը գրում է. «Զանգվածային անկարգություններ կազմակերպելու և խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը վերադարձել է աշխատանքի և իրականացնում է քաղաքապետի իր լիազորությունները։ Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Դավիթ Համբարձումյանը դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Տիգրան Աթանեսյանը նշեց, որ Դավիթ Համբարձումյանը և այս գործով իր մյուս 14 պաշտպանյալները շարունակում են իրենց մեղավոր չճանաչել, ու եթե քննիչը մի քիչ ողջամիտ լինի, ապա այս գործը պետք է կարճի ու առհասարակ դատարան չուղարկի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ