Լրատվամիջոցներին «ասֆալտին փռելու» վտանգը
Խուզարկություն է իրականացվել Yerevan.today-ի խմբագրությունում։
ՀՔԾ-ն հաստատել է այս տեղեկությունը, ավելացնելով, թե խմբագրությունում կատարվող խուզարկությունը որեւէ կերպ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ:
Այսուհանդերձ, ցավով արձանագրում ենք, որ իրավապահներն արդեն իրենց թույլ են տալիս մուտք գործել խմբագրություն: Եթե հասարակությունը, լրատվամիջոցները հստակ եւ անաչառ չարձագանքեն տեղի ունեցածին, ապա սա կարող է վատ նախադեպ դառնալ:
Չկա որեւէ բացատրություն, չկա որեւէ արդարացում։ Կա փաստ. խոչընդոտվել է լրատվամիջոցի աշխատանքը։
Որեւէ ճնշում լրատվամիջոցների նկատմամբ անընդունելի է: Լրատվամիջոցների դեմ ուղղված քայլերը մեզ հետ են շպրտում զարգացման ճանապարհից: Հայաստանի պատմությունը եւս ցույց է տվել, որ լրատվամիջոցների դեմ ուղղված քայլերը, մեղմ ասած, չեն նպաստել երկրի զարգացմանը եւ ժողովրդավարության հաստատմանը:
Ցավալի է, բայց այսօր որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ անգամ հրճվանքով են արձագանքել տեղի ունեցածին, ուժային կառույցներին կոչ անելով ավելի «սեղմել» խուզարկվող լրատվամիջոցին, չհասկանալով, որ վաղը նույն այդ ուժայինները կարող են հայտնվել իրենց տարածքում: Դժվարը առաջին քայլն է....
Այս խուզարկությունը ոչ միայն անհանգստացնում է, այլ բազմաթիվ հարցեր առաջացնում, որոնց պատասխանները հուսանք կստանանք: Իսկ առայժմ արձանագրենք, որ լրատվամիջոցներին «ասֆալտին փռելու» մղումը խիստ մտահոգիչ է։
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ