Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստ Կղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահի Փողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանք Հավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվել ՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համար Լիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասին Բարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբ Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 25.03.2026 HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրը Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամում

Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստԿղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահիՓողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանքՀավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվելՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համարԼիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասինԲարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբԱպօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 25.03.2026HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրըՀայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամումՄասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և ԱյնթապումԻրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանըՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և կեղծիք կատարելու մեջՊրեմիեր լիգայի երկու ակումբներ կպայքարեն Ռեալի ֆուտբոլիստի համարՏեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ նախնական համաձայնությամբ կատարված սպանությունՔննարկվել է ԱՄՀ պահուստային ծրագրի միջոցառումների կատարման ընթացքըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվՀայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է կայուն և հետևողական կերպով«Շիկահող» պետական արգելոցի որևէ հողակտոր չի վաճառվել․ Շրջակա միջավայրի նախարարությունՀատուկ պաշտպանված էլեկտրոնային համակարգ, որով պետք է իրականացվեն առգրավումներըԵրևանի մոլերից մեկում հրդեհի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾԱռաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանաԹրամփը պաշտոնապես սատարել է Վիկտոր Օրբանի թեկնածությանըՈր հասցեներում ջուր չի լինիԱկնկալվում է ավելի կոշտ և կենտրոնացված մոտեցում անվտանգային հարցերումՀանրապետության տարածքում սպասվում են կարճատև տեղումներԹեհրանն ունի «գրեթե ռազմական» աստիճանի հարստացված ուրանի հսկայական պաշարներՖիլիպինները հայտարարել է ազգային էներգետիկ արտակարգ իրավիճակԼատվիայի և էստոնիայի տարածքում ԱԹՍ-ներ են ընկելԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄՌուսաստանից հացահատիկի հերթական խմբաքանակն է ժամանում ՀայաստանԳրոսին զսպվածության կոչ է արել «Բուշեր» ԱԷԿ-ի շրջանում նոր գնդակոծության մասին հաղորդագրություններից հետոՔուվեյթի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել վառելիքի բաքի մեջԻնչ ճակատագիր է սպասվում Մամուլի շենքին. ներկայացնում է Պետական գույքի կառավարման կոմիտենԱրարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել. ԲԸՏՄԻրանը հայտարարում է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են անվտանգ անցնել Հորմուզի նեղուցովՄեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել էՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԻրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն ընթանում. Էսմայիլ ԲաղայիԱյս վավերացումից հետո շարունակելո՞ւ են տանը խոշոր կատվազգիներ պահելԵրևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըԵրևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համարՄակրոնը կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բանակցային գործընթացին՝ ճանապարհ բացելու լարվածության թուլացման համարԿասեցվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըՎերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմըԿովկասյան ընձառյուծի պահպանությունը բնական հավասարակշռության ու միջավայրի պահպանություն է. կվավերացվի համաձայնագիր
Արցախ

Հայաստանում տիրող իրավիճակը մտահոգում է ոչ միայն Մոսկվային, այլ նաեւ Վաշինգոնին․ Մարկեդոնով

Մոսկվային մտահոգում է Հայաստանում անկայունության հնարավարությունը։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում կարծիք հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Խոսելով այն մասին, թե ինչու է Մոսկվային հետաքրքրում իրավիճակը ՀՀ-ում, նա շեշտեց, որ դա ՌԴ շահերի ոլորտն է․ «Երբ Իվանիշվիլին (նախկին վարչապետ-խմբ․) իշխանության եկավ Վրաստանում եւ որոշակի գործողություններ իրականացվեցին Սաակաշվիլիի կողմնակիցների նկատմամբ (Վրաստանի նախկին նախագահ-խմբ․), Վաշինգթոնը եւս խոսեց։ Եվ դա հասկանալի է։ Իրավիճակը մի երկրում, որը համարվում է դաշնակից, կարեւոր է։ Իսկ եթե ներքաղաքական զարգացումները ՀՀ-ի ներսում կոնֆլիկտի հանգեցնեն, ապա ներքին կոնֆլիկտը կբերի իրավիճակի սրման ղարաբաղյան հակամարտության գոտում։ Օրինակ, Բաքուն կորոշի, որ ՀՀ-ում ամեն ինչ վատ է եւ անկայուն եւ կսկսի գործել։ Ահա այդ ժամանակ Մոսկվան ստիպված կլինի միջամտել։ Ահա թե ինչու է Մոսկվային անհանգստացնում իրավիճակը, ոչ թե, որ Մոսկվայում Փաշինյանին կամ որեւէ մեկին չեն սիրում»,-նշեց Մարկեդոնովը։


Նա նկատեց, որ կան որոշակի մտահոգություններ, սակայն դրա հետ մեկտեղ կան նաեւ շփումներ ինչպես առաջին դեմքերի, այնպես էլ նախարարների մակարդակով․

«Դեռեւս չեմ տեսնում, որ հակասություններ արտահայտվեն ինչ-որ այլ հարցում, բացի այդպիսի մտահոգությունները։ Չեմ նկատել, որ Մոսկվան ու Երեւանը քննադատեն միմյանց ինչ-որ հարցով»,-ասաց նա՝ հավելելով, որ հաճախ մենք մտածում են բաներ, որոնք իրականում չկան․ «ՌԴ դիրքորոշումը ձեւավորում են ոչ թե պատգամավորները, քաղաքագետները եւ լրագրողները, այլ ՌԴ նախագահի աշխատակազմը եւ անձամբ Վլադիմիր Պուտինը։ Հենց դրա վրա էլ պետք է կենտրոնանալ»,-նկատեց նա։

Մարկեդոնովը հիշեցրեց, որ մինչեւ վարչապետ դառնալը Նիկոլ Փաշինյանը քննադատական էր տրամադրված ՌԴ քաղաքականության, եվրասիական ինտեգրացիայի նախագծի նկատմամբ, բայց երբ դարձավ վարչապետ, սկսեց հայտարարել, որ պատրաստ է հարաբերությունները զարգացնել Մոսկվայի հետ եւ հավատարիմ մնալ նախկին պայմանավորվածություններին։

Քաղաքագետն ընդգծեց, որ Փաշինյանի նախկին դիրքորոշումը չի կարող չանհանգստացնել Մոսկվային, հենց դրա հետ էլ կապված է Մոսկվայի կողմից որոշակի անվստահությունը․ «Գուցե իսկապես ամեն ինչ հրաշալի լինի՝ ե՛ւ Մոսկվան, ե՛ւ Երեւանը զարգացնեն հարաբերությունները, սակայն հղկման եւ ստուգման փուլ պետք է լինի։ Եկել են նոր մարդիկ, նրանք պետք է աշխատանքային կապեր հաստատեն իրենց ռուս գործընկերների հետ, դա նորմալ հաստատված գործընթաց է»,-հայտնեց նա։

Պատասխանելով հարցին, թե կարելի՞ է արդյոք Պուտինի շնորհավորանքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին համարել որոշակի ազդանշան նոր իշխանություններին, եթե հաշվի առնենք, թե ինչպես է դա արվել՝ Մարկեդոնովը նկատեց, որ «այսօր Մոսկվայում չկա Կոմկուսի կենտկոմը, որ հրամայի ձեռք չտալ եւ վերջ։ Մոսկվան իր կարծիքն է հայտնում, հասկացնելով, որ դա լավագույն ուղին չէ»։

«Անձամբ իմ կարծիքով՝ այդ հակակոռուպցիոն գործընթացները լավագույն ճանապարհը չէ։ Եթե նույն բանը տեղի ունենար ՌԴ-ում, ես էլի դեմ կլինեի։ Դա լավագույն ճանապարհը չէ, քանի որ մեծ է հաշիվներ մաքրելու, վրեժի ու ընտրովի արդարադատության գայթակղությունը։ Պետք է պատժել կամ բոլորին, կամ ոչ մեկի»,-ասաց քաղաքագետը՝ նկատելով, որ ավելի լավ է սկսել զրոյից, ազգային հաշտեցումից, հենց այս օրից, անցյալն էլ չքրքրել։

Սակայն եւս մեկ անգամ կրկնում եմ՝ սա իմ անձնական կարծիքն է։ Քրքրել, իրար խառնել իրավիճակը, երբ որոշակի խնդիրներ կան բիզնեսի համար, կա ներքաղաքական կայունության խնդիր, լավագույն տարբերակը չէ»,-շեշտեց քաղաքագետը։

«Անկասկած, Մոսկվան մի անգամ չէ, որ բախվել է նման խնդիրների հետխորհրդային տարածքում, երբ ներքաղաքական իրավիճակը ազդել է արտաքին հարաբերությունների վրա։

Կարող են որոշակի հետեւանքներ լինել։ Սակայն դա չի նշանակում, որ Մոսկվան կհրամայի, նա պարզապես կասի, որ այս տարբերակը լավագույնը չէ։ Սակայն Երեւանն ինքը պետք է ընտրություն կատարի։ Եթե որակով երկկողմ հարաբերություններ եք ուզում Մոսկվայի հետ, ապա Մոսկվայի դիրքորոշմանը նվազագույնը պետք է ուշադրություն դարձնել։ Կարելի է նաեւ չընդունել, այդպիսի տարբերակ եւս հնարավոր է։ Դա յուրաքանչյուրի ընտրությունն է»,-նկատեց նա։

Հարցին՝ Մոսկվայի եւ Երեւանի հարաբերություններում սառնությունը կարո՞ղ է արդյոք բացասաբար ազդել ղարաբաղյան կարգավորման վրա, նա նշեց, որ անհրաժեշտ է ղարաբաղյան կարգավորման գործընթացն առանձնացնել ՀՀ ներքաղաքական իրավիճակից ու հայ-ռուսական հարաբերությունների երկկողմ դինամիկայից։

«Իհարկե, նրանք ինչ-որ առումով կապված են, սակայն պետք չէ ամեն ինչ միախառնել։ Այո՛, կան որոշակի քննարկումներ ռուսական լրատվամիջոցներում Մոսկվայի հնարավոր արձագանքի առնչությամբ, սակայն այդ հարցում ռուսական կողմի պաշտոնական դիրքորոշումը ներկայացված է ԱԳՆ-ի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, ոչ թե ինչ-որ քաղաքագետների սպեկուլյացիաներով»,-ընդգծեց Մարկեդոնովը։

Խոսելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջերս արված հայտարարության մասին՝ փորձագետը նշեց, որ դրանք բացառապես ՀՀ ներքաղաքական դինամիկային էին առնչվում․ «Մոսկվան մտահոգություն է հայտնել, խոսել է այն մասին, որ այդ գործընթացները կարող են ներքաղաքական անկայունության հանգեցնել։ Ոչ մի խոսք այն մասին, որ Մոսկվան կարող է փոխել իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում: Ես որեւէ ռացիոնալ պատճառ չեմ տեսնում ղարաբաղյան հարցում Ռուսաստանի դիրքորոշման փոփոխման համար։ Այն նույնն է, ինչ առաջ էր՝ դա աջակցությունն է կարգավորման հիմնարար սկզբունքներին եւ, ամենից առաջ, հակամարտության կողմերի միջեւ փոխզիջման հասնելն է»։

Մարկեդոնովի խոսքով՝ Ղարաբաղի համատեքստում, չգիտես ինչու, շատ են խոսում Մոսկվայի ու Վաշինգթոնի մասին, բայց քչերն են խոսում Երեւանի եւ Բաքվի մասին:

«Սակայն, կարգավորման բանալին հենց նրանց մոտ է: Հակամարտության կողմերը պատրաստ չեն փոխզիջման: Միթե՞ ՀՀ-ում կա գոնե մի քաղաքական գործիչ, բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից, որ կարող է հայտարարել ինչ-որ շրջաններ զիջելու մասին կամ Բաքվում կա՞ ընդդիմադիր կամ իշխանամետ քաղաքական գործիչ, որ կարող է հայտարարել ՀՀ-ի համար շահավետ հանրաքավեի արդյունքները ԼՂ-ում ճանաչելու պատրաստակամության մասին։ Սրանում է հիմնական խնդիրը»,-ընդգծում է Մարկեդոնովը։

Հարցին՝ ինչի՞ հետ է կապված հաճախակիացած հայտարարությունները Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու շուրջ, փորձագետը ասաց, որ որեւէ ձեւաչափով Ադրեբջանի ներկայությունը ՀԱՊԿ-ում սեւեռուն գաղափար չէ Մոսկվայի համար։

Նա չի կարծում, որ Մոսկվան շահագրգռված է Ադրբեջանի անդամակցությամբ ՀԱՊԿ-ին:

«Եթե Ադրբեջանն ադամակցի ՀԱՊԿ-ին, ինչի՞ կվերածվի այդ կազմակերպությունը։ Այն պարզապես կդառնա ԼՂ հակամարտության կարգավորման մինի-մասնաճյուղ եւ վերջ։

Այս կազմակերպությունն առանց այդ էլ բազում խնդիրներ ունի, իսկ այդ պարագայում այդ մի մեծ խնդիր կդառնա, այն է՝ ԼՂ հակամարտությունը։ Ես հասկանում եմ, թե ինչու է Ադրբեջանը դա անում, ես նույնը կանեի, եթե այդ երկրի առաջնորդի տեղում լինեի՝ օգտագործելով Մոսկվայի եւ Երեւանի հարաբերություններում որոշակի խնդրահարույց հարցեր, ասել. «Նայեք՝ մենք էլ կարող ենք անդամակցել: Բայց դրա համար լուրջ հիմքեր չեմ տեսնում»

Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս կազդի Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու մասին Երեւանը որոշումը Արեւմուտքի հետ հարաբերությունների վրա, եւ արդյոք սա Մոսկվային բարիացնելու փո՞րձ է, Մարկեդոնովը նշեց․«Ինչո՞ւ բարիացնելու։ Բոլորը մոռանում են, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Ի՞նչ վատ բան կա այդ որոշման մեջ։ Կամ հայ զինվորները մասնակցել են ՆԱՏՕ-ի առաքելություններին Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում․․․Եթե ՀՀ-ն որոշել է ինչ-որ կերպ ներգրավվել Սիրիայում, եթե հաշվի առնենք, որ տարբեր գնահատականներով ՀՀ են ժամանել մոտ 15-20 հազար սիրիահայեր, դա միթե՞ Երեւանի շահերից չի բխում։ Միթե՞ կայուն Մերձավոր Արեւելքը հակացուցված է Երեւանին։ Միթե՞ դա միայն Մոսկվային է պետք։ Կարծում եմ՝ ոչ»:

Նրա խոսքով՝ այս որոշումը ոչ թե բարիացնելու փորձ է, այլ երկկողմ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու փորձ:

«Ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Այլ հարց է, որ երկկողմ հարաբերություններին ազդակ հաղորդելը դրանով չի սահմանափակվի, կան նաեւ այլ ասպեկտներ՝ դա ե՛ւ տնտեսությունն է, ե՛ւ Ղարաբաղն է, եվրասիական ինտեգրացիան է եւ այլն։ Սակայն սա այն պահերից է, որ դրական դինամիկա կհաղորդի հարաբերություններին, վստահություն կձեւավորի»,-նշեց նա։

Փորձագետը շեշտեց, որ դեռ այդ քայլի առնչությամբ չի տեսել Վաշինգթոնի կողմից բացասական արձագանք․ «Նույնիսկ եթե ԱՄՆ-ն բացասական արձագանքի, ի՞նչ կարող է առաջարկել Երեւանին, որ տապալի Մոսկվայի առաջարկը։ ՆԱՏՕ՞։ ՆԱՏՕ-ին ՀՀ անդամակցության հարցը արդիական չէ դաշինքում Թուրքիայի առկայության պատճառով։ Տնտեսական աջակցությո՞ւն։ Սակայն Ամուլսարի հանքավայրի շուրջ իրավիճակի առնչությամբ արդեն ակնհայտ է, ասենք, Վաշինգթոնի մտահագությունը։ Ոչ միայն Մոսկվային, այլ նաեւ Վաշինգտոնին մտահոգում է Հայաստանում տիրող իրավիճակը: Սակայն, Վաշինգթոնը, մեծ հաշվով, ոչինչ չունի Հայաստանին առաջարկելու, որ վերջինս, կոպիտ ասած, դադարի Մոսկվայի հետ ընկերություն անել: Հետեւաբար, Սիրիայի համատեքստում ես չեմ կարծում, որ կտրուկ բացասական արձագանք կհետեւի։ Ամեն դեպքում, մինչ այժմ, ըստ այն տվյալների եւ մեկնաբանությունների, որ կան, ես Վաշինգթոնի կողմից բացասական արձագանք չեմ տեսնում»:

Խոսելով Ադրբեջանի կողմից ռազմական արկածախնդրության հնարավորության մասին՝ հաշվի առնելով Նախիջեւանի ուղղությամբ սպառազինության աճը, քաղաքագետը հայտարարեց, որ Բաքվի համար կարեւոր է պահպանել իր գործողությունների որոշակի խորհրդանշանական նշանակությունը։

Նրա խոսքով՝ առաջին հերթին դա արվում է ներքին լսարանի համար`ցույց տալու համար, որ կան որոշակի հաջողություններ: «Պետք չէ մոռանալ, որ գոյություն ունի տեղեկատվական պատերազմական վիճակ: Օրինակ, Բաքվում սկսել են խոսել ՀԱՊԿ-ին միանալու հնարավորության մասին։

Այսինքն՝ դրանով նրանք փորձում են ցույց տալ, որ կարող են ազդել իրավիճակի վրա եւ որ Մոսկվան իբր շատ ակտիվ չի արձագանքում այդ թեմային եւ այլն։ Սա տեղեկատվական եւ քաղաքական ազդեցություն գործելու եւ դիվանագիտական ճնշման միջոց է։ Կարո՞ղ է դա բերել ռազմական հակամարտության։ Նման վտանգ միշտ կա։ ԼՂ հակամարտության սկզբից եւ դրա սառեցումից հետո՝ 1994թ․մայիսից ի վեր այդ վտանգը պահպանվում է եւ քիչ թե շատ միշտ կախված է Դամոկլյան սրի պես։ Քանի որ Ադրբեջանը դժգոհ է հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակից: Դժգոհ է գոյություն ունեցող ստատուս քվոյից, Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների կորստից, հենց Ղարաբաղի կորստից: Եվ այս իմաստով բոլոր խաղացողներին փորձում է ցույց տալ իր դժգոհությունը եւ քանի որ ռեսուրսներն ու հնարավորությունները սահմանափակ են, դա արվում է այնպես, ինչպես Նախիջեւանում»։

Թուրքական լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունն այն մասին, որ Անկարան ցանակնում է ռազմական բազա ստեղծել Նախիջեւանում, Մարկեդոնովը կապեց տեղեկատվական ազդեցության հետ։

«Ես այդ ռազմաբազայի մասին լսում եմ վերջին 15 տարիներին, որ ահա-ահա Անկարան այն կտեղակայի։ Որքանով է դա հնարավոր թե ոչ կրկին տեղեկատվական փոխազդեցության հարց է։ Կա ձգտում ցույց տալ, որ ոչ մի խնդիր չկա, եւ Թուրքիան պատրաստ է սատարել Բաքվին, կա ցանկություն ցույց տալ հզոր ռազմավարական դաշինք, տեսեք, վախեցեք եւ այլն։

Քաղաքական համատեքստում սա Երեւանի վրա ճնշում գործադրելու հարց է։ Եվ հենց այդ պատճառով կարծում եմ, որ Երեւանը չպետք է բորբոքի հանրային կարծիքը ՌԴ-ի հետ խնդիրների առումով, այլ ընդհակառակը նվազագույնի հասցնի առաջ եկող դժվարություններն ու թյուրըմբռնումները։

Քանի որ այլ Ռուսաստան հնարել անհնար է, նա այնպիսին է, ինչպիսին կա։ Եթե վատթարանան այս հարաբերությունները, ապա դաշնակիցներից ոչ ոք դրանից չի շահի»,-եզրափակեց Մարկեդոնովը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am