Ամերիկյան քաղաքը վաճառքի է հանվել 1.7 մլն դոլարով (լուսանկարներ)
ԱՄՆ-ում վաճառքի է հանվել Ջորջիա նահանգի Թումսբորո քաղաքը: 1.7 մլն դոլարի դիմացը գնորդը կստանա բնակելի տներ, ինչպես նաև բազմաթիվ այլ կառույցներ՝ ռեստորան, վիկտորիական ոճով կառուցված հյուրանոց, ջրաղաց և անգամ սեփական օպերային թատրոն:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, քաղաքում կա նաև բանկետների սրահ, բամբակի պահեստ, վարսավիրանոց, բանկի հնագույն շենք, երկաթուղային դեպո, արհեստական լճակ, արտեզյան աղբյուր:
Քաղաքի կայքում ասվում է, որ ներկայիս տերերը հույս ունեն, որ Թումսբորոն կհայտնվի լավ ձեռքերում. նոր տերերը պետք է ըմբռնեն այդ վայրի յուրահատկությունը և պատմական կերպարի պահպանման կարևորությունը: Նրանք ենթադրում են, որ քաղաքը կարելի է օգտագործել որպես զբոսավայր կամ թանգարան բաց երկնքի տակ: Վաճառքի պատճառը չի նշվում:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ