Տղերք, այս խելքով Ղարաբաղի հարցից կիլոմետրերով հեռու մնացեք. Աշոտյանը՝ վարչապետի թիմին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ, իբրեւ թե, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է հող հանձնելուց։
Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում գրել է.
«Թավշիստների ագիտպրոպը երեկվանից մոնտաժել եւ ինտենսիվ տարածում է նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից մի հատված, որտեղ մեզ փորձում է վերագրել «հող հանձնելու» թեման:
Ակնհայտ են դրդապատճառները: Երեկվա հարց ու պատասխանից հետո անգամ, երբ ես վարչապետին առերեսեցի իր օգոստոսյան գնահատականների հետ եւ նա կրկին հմտորեն խուսափեց պատասխանից, պետք էր մի քարոզչական հնարք, որով սվաղվեր Նիկոլ Փաշինյանի երեկվա մանիպուլյացիաները:
Հիշեցնեմ, որ վարչապետը օգոստոսի 17-ի հանրահավաքում ասաց, որ «դուք ՄԻԱՅՆ հող հանձնելու մասին եք բանակցել»:
Եվ ահա, կտրելով Կիսիլյովին տրված հարցազրույցից իրենց ուզած կտորը, այդ վայ-պոլիտտեխնոլոգները շարունակում են մակարոնեղեն կախել իրենց դեռ հավատացող միամիտ մարդկանց ականջներին:
Չէ, տղերք, այս խելքով լավ կլինի դուք վարչապետի PR-ով չզբաղվեք, իսկ Ղարաբաղի հարցից կիլոմետրերով հեռու մնացեք»։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են