Բրիտանական X Factor-ին մասնակցած հայուհին «գրավել» է Ռոբի Ուիլյամսին՝ ստիպելով երգչի կնոջը «խանդել» (տեսանյութ)
Բրիտանական X Factor 2018 հեռուստանախագծի շրջանակում ելույթ է ունեցել հայազգի Աթենա Մանուկյանը, որը հանդես է եկել բավական համարձակ կերպարով՝ համացանցի օգտատերերին դրդելով քննարկել իր ելույթը:
Հայտնի է, որ Հունաստանից ժամանած 24-ամյա Աթենան բարեմասնություններն ի ցույց դնող բեմական հագուստով կատարել է Բեյոնսեի Crazy in Love հիթը: Ժյուրիի անդամ Ռոբի Ուիլյամսը չի կարողացել թաքցնել իր հիացմունքը, ինչի պատճառով բրիտանացի երգչի կինը՝ նույնպես ժյուրիի կազմում ներառված Աիդա Ֆիլդը, ամուսնուն խեթ հայացքով է նայել:
«Ի՞նչ է, հիմա չե՞մ կարող կարծիքս արտահայտել»,-հայուհու ելույթից հետո կատակել է Ուիլյամսը՝ նայելով կնոջը:
Նա ընդգծել է, որ Մանուկյանի ելույթը հրաշալի էր և որ նրա համար ճիշտ երգեր ընտրելու դեպքում հնարավոր է աղջկան իսկական փոփ աստղ դարձնել:
Նրա կինը ևս նշել է, որ ցանկանում է գեղեցկուհուն հնարավորություն տալ: Ժյուրիի մյուս անդամ Լուի Թոմլինսոնը «ոչ» է ասել Մանուկյանին, մինչդեռ 4-րդ անդամը՝ հայտնի հեռուստահաղորդավար ու պրոդյուսեր Սայմոն Քոուելը, ասել է, որ ոչ մի դեպքում չէր կարող «ոչ» ասել այս կատարմանը:
rusarminfo.ru-ն հավելում է, որ Աթենա Մանուկյանը սկսել է երգել 12 տարեկանից: Վերջին յոթ տարում նա 3 անհատական ձայնասկավառակ է թողարկել:


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից