Մարդիկ սեքսով այնքան հաճախ չեն զբաղվում, որքան ընդունված է կարծել
Իրականում ե՛ւ տղամարդիկ, ե՛ւ կանայք սեքսով այնքան էլ հաճախ չեն զբաղվում, որքան, չգիտես ինչու, ընդունված է կարծել: Այս մասին են վկայում Ipsos մարքեթինգային ընկերության երկարաժամկետ հետազոտության արդյունքները:
Հետազոտության շրջանակում բրիտանացիներին եւ ամերիկացիներին հարցրել են, թե, իրենց կարծիքով, վերջին 4 շաբաթներին 18-29 տարեկան իրենց հայրենակիցները քանի անգամ են սեքսով զբաղվել: Հարցվածների կարծիքով՝ այս ցուցանիշը հավասար է 14 սեռական շփման: Մինչդեռ սեքսուալ վարքագծի համալիր հետազոտության արդյունքներով՝ իրականում խոսքը բրիտանացիների մոտ 5 եւ ամերիկացիների մոտ 4 սեռական ակտի մասին է:
Հարցմանը մասնակցած տղամարդիկ կանանց վերաբերյալ ավելի շատ են սխալվել՝ ենթադրելով, որ նրանք սեքսով զբաղվում են ամսական միջինը 22 անգամ: Սակայն իրական թիվը մոտ 5 անգամ պակաս է:
Նույն հետազոտության շրջանակում հարցվողները պետք է պատասխանեին հարցին, թե, իրենց կարծիքով, կյանքի ընթացքում սեքսուալ քանի զուգընկեր են ունեցել 45-ից մինչեւ 54 տարեկան մարդիկ: Ուշագրավ է, որ այս դեպքում հարցվածների ենթադրությունները միջինը համապատասխանել են թվին, որը տղամարդիկ հայտնում են իրենց մասին:
Այսպես՝ հարցված նշված տարիքի ավստրալացիները եւ բրիտանացիները կյանքի ընթացքում 17 զուգընկեր են ունեցել, իսկ ամերիկացիները՝ 19: Սակայն եթե համեմատենք տղամարդկանց եւ կանանց պատասխանները, ապա տվյալները տարօրինակ կերպով չեն համընկնում՝ կանանց սեքսուալ զուգընկերների թիվը կրկնակի քիչ է եղել:
Հաշվի առնելով, որ հետազոտությանը մասնակցել են հետերոսեքսուալ տղամարդիկ եւ կանայք, մասնագետներն աշխատել են այս գործոնի բացատրությունը գտնել: Ամենահավանականն այն է, որ տղամարդիկ գիտակցաբար այս թվերը մեծացնում են, իսկ կանայք հակառակը՝ նվազեցնում:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...