Տարոն Աճեմօղլուն ելք է առաջարկել Թուրքիային տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար
Թուրքիայի տնտեսական խնդիրը հնարավոր է լուծել «ժողովրդավարական ինստիտուտների կողմից երաշխավորված ավելի ինքլուզիվ տնտեսական ինստիտուտների», այլ ոչ թե «կապիտալի վերահսկման կամ ֆինանսական ինժեներիայի այլ ձեւերի ներդրմամբ»: Այս մասին Bloomberg-ում հրապարակված իր հոդվածում գրում է ամերիկահայ հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն:
«Հույս ունենալու փոխարեն, որ կապիտալի վերահսկողությունը կամ ֆինանսական ինժեներիայի այլ ձեւերը հրաշքով կառողջացնեն ինստիտուցիոնալ հիվանդություններով տառապող տնտեսությունները, ավելի լավ է հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ Թուրքիայի տնտեսությանը՝ ժողովրդավարական ինստիտուտների կողմից երաշխավորված ավելի լայն տնտեսական ինստիտուտներ»,- կարծում է նա:
Կարեւոր քայլերի թվում Աճեմօղլուն նշում է գործադիր նախագահության լայն լիազորություններից հեռվանալը, լրատվամիջոցների ազատությունը, քաղբանտարկյալների ազատումը, ինչպիսին է գործարար եւ ակտիվիստ Օսման Քավալան, պետական հաստատություններին անկախության շնորհումը, ինչպիսիք են, օրինակ, կենտրոնական բանկը եւ դատարանները, պետական գնումների նկատմամբ վերահսկողության վերաակտիվացումը եւ օտարերկրյա եւ տեղական ներդրողների համար վստահության ամրապնդմանն ուղղված պարզ միջոցների կիրառումը:
Սակայն Աճեմօղլուն զգուշացնում է, որ «որոշման պարզությունը չպետք է կեղծ հույսեր ծնի». «Այն պայմանները, որոնք թույլ տվեցին քաղաքական բարեփոխումներ իրականացնել 2000-ականների սկզբին, արդեն չկան: Թուրքիան փոխել է իր սահմանադրությունն ավելի ավտորիտար ուղղությամբ, եւ ընդդիմությունը չի կարող ստիպել Էրդողանին շրջադարձ կատարել դեպի բարեփոխումները: Անցած տարիների ընթացքում բնակչությունն ավելի հակաարեւմտյան է դարձել, մասամբ՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի ձախողման, ինչպես նաեւ թուրքական լրատվամիջոցներում քարոզչության պատճառով: 2016 թվականի հուլիսին իրականացված հեղաշրջման փորձը, որը հանգեցրել էր ավելի քան 300 մարդու մահվան, վնաս է հասցրել հանրային հոգեբանությանը եւ էլ ավելի է կաթվածահարել երկիրը: Նույնիսկ եթե Թուրքիայի տնտեսական խնդիրներից դուրս գալու ելքը ակնհայտ է թվում, կանգնել այդ ուղու վրա հեշտ չէ»:


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա