Երկարատեւ ամուսնության գաղտնիքը միմյանց կողքին առավելագույնս բնական լինելն է
Առաջին անգամ ամուսնացա, երբ դեռ շատ երիտասարդ էի, իսկ երկրորդ անգամ, երբ շատ հիմար էի։ Այս մասին Maximonline-ին տված հարցազրույցում պատմել է հայազգի երգիչ, ֆրանսիական շանսոնյե Շարլ Ազնավուրը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է իրեն հաջողվել մեկ կնոջ հետ ապրել կես դարից ավելի։
«Երրորդ անգամ ես վերջապես ամուսնացա նրա հետ, ում մասին միշտ երազել էի՝ բաց գույնի աչքերով ու մետաքսե մաշկով շիկահերի հետ։ Բացի այդ, Ուլլան փոքր է ինձանից 17 տարով։ Հրաշալի տարիքային տարբերություն է իմ կարծիքով։ Իսկ ընդհանրապես, երկարատեւ ամուսնության գաղտնիքը միմյանց կողքին առավելագույնս բնական լինելն է եւ ասելը այն, ինչ իսկապես ցանկանում ես ասել։ Չնայած հիմա ես բոլորին էլ ճշմարտությունն եմ ասում։ Կարող եմ ինձ թույլ տալ այս տարիքում, հիմա ես «սուրբ կով եմ»,-նշել է շանսոնյեն։
Հարցին՝ ե՞րբ է նա կնոջ նկատմամբ տածած սիրո մասին երգեր գրում, եւ ինչ-որ կոնկրետ կնոջ մասին է գրո՞ւմ, որին Ազնավուրը պատասխանել է, որ երբեք ինչ-որ կոնկրետ կնոջ համար երգ չի գրել․ «Հիշում եմ, երբ ծնվեց առաջին դուստրս, ես երգ գրեցի «Իմ աղջկան» վերնագրով, երբ ծնվեց երկրորդ դուստրս, մարդիկ սկսեցին հարցնել, թե նրա համար եւս երգ չեմ գրելո՞ւ, ստիպված էի պատասխանել․ «Լսե՛ք, նրանց երկուսին մեկ երգը լրիվ բավական է։ Ինչո՞ւ կոնկրետ կնոջ համար երգ գրել։ Գուցե միանգամից դաջվածք էլ անե՞մ։
Ընդհանրապես, ես կնախընտրեի, որ ինձ հիշեին ոչ թե որպես սիրային երգերի հեղինակ, այլ խելացի երգերի հեղինակ։ Այդ «ես սիրում եմ քեզ, դու՝ ինձ», «արյուն-սեր», այդ բոլոր ռիթմերը իրենց սպառել են։ Ինձ դուր է գալիս յուրահատուկ լուծումներ գտնել։ Այդ պատճառով ես երբեմն տարօրինակ բառեր եմ օգտագործում՝ ինչպես «ցելյուլիտ» կամ «թեւատակ»։ Ես սիրում եմ քո թեւատակերի հոտը։ Կինս հայտարարեց․ «Դու չես կարող նման երգ ստեղծագործել»։ Իսկ ես ցանկանում եմ կյանքի ճշմարտությունը բացել։ Հենց ճշմարտությունն է հուզում մարդկանց»,-հավելել է նա։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում