Գիտնականները նշել են ալկոհոլի անսպասելի օգուտը
Լոնդոնի Համալսարանական քոլեջի եւ Քեմբրիջի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ չափավոր քանակություններով ալկոհոլ գոծածող մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում սիրտ-անոթային հիվանդություններով նրանց համեմատությամբ, ովքեր երբեք չեն խմել: Գիտական աշխատության արդյունքների մասին հաղորդվում Է EurekAlert!-ի մամուլի տեղեկագրում:
Մասնագետները վերլուծել են հետազոտությունների ընթացքում ստացված տվյալները, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել Է 35 հազար 132 մարդ: Գնահատվել Է ոգելից խմիչքների գործածման մակարդակը, ըստ որում չափավոր դոզա Է համարվել շաբաթական 168 գրամ Էթանոլը տղամարդկանց համար եւ շաբաթական 112 գրամ Էթանոլը կանանց համար: Դիտարկումների ամբողջ ժամանակահատվածում գրանցվել Է սրտասնույց անոթների հիվանդության 1718 դեպք (փորձարկվողների ամբողջ թվի 4,9 տոկոսը), ընդ որում մահացել Է 325 մարդ:
Պարզվել Է, որ ամենից հաճախ սիրտ-անոթային հիվանդություններով տառապել են նրանք, ովքեր դադարել են խմել (խմբում հիվանդացությունը ՝6,1 տոկոս): Ավելի քիչ չափով են տուժել նրանք, ովքեր ալկոհոլ են գործածել չափավոր քանակություններով (հիվանդացությունը՝ 3,8 տոկոս, մահացությունը՝ 0,6 տոկոս): Սակայն գիտնականները նշում են, որ մեծ տարբերություն Է դիտվել սոսկ 55-ից բարձր տարիքի կանանց մոտ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում