ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում որոշակի տեղաշարժ կա
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում որոշակի տեղաշարժ կա կողմերին իրար հետ ծանոթացնելու ուղղությամբ: Այս մասին երկուշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է նա, հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Նա նշել է, որ Ռուսաստանի` ԼՂՀ հարցի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումը քաջ հայտնի է։ Մոսկվայի նպատակը հակամարտող կողմերին համաձայնության գալու հարցում աջակցելն է։
«Ռուսական կողմը այդ հարցին նայում է ԵԱՀԿ Մինսկի խմբի (որի համանախագահներից մեկը Ռուսաստանն է) պրիզմայով», — ասել է դիվանագետը։
Բոչարնիկովը նաև ավելացրել է, որ հասարակության մեջ որոշակի տեղաշարժ է նկատում։ Տարբեր ոչ կառավարական կազմակերպություններ կան, որոնք գործունեություն են իրականացնում։ Հակամարտության կարգավորմանը նպաստում են նաև երեք երկրների` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների ուղերձները։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են