Արգենտինահայերը բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան առջեւ
Արգենտինայի հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները մարտի 3-ին բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի դեսպանատան առջեւ՝ Ադրբեջանի Սումգայիթ, Բաքու եւ Կիրովաբադ քաղաքներում հայերի ջարդերի 29-րդ տարելիցի առթիվ: Այս մասին հաղորդում է արգենտինահայերի Prensa Armenia կայքը:
Ակցիայի մասնակիցներից Բրենդա Կեշչյանի խոսքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ավտորիտար ռեժիմը միլիոնավոր դոլարներ է ծախսում, որպեսզի մաքրի կոռումպացված կառավարության կերպարը, մինչդեռ այդ ընթացքում հետապնդում ու ճնշում են ընդդիմության ու լրագրողներին:
Կեշչյանը նաեւ կոչ է արել ազատ արձակել բլոգեր Ալեքսանդր լապշինին, որին Բելառուսից արտահանձնել են Ադրբեջանին՝ Արցախ այցելելու համար:
Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները կոչ են արել միջազգային հանրությանը, առաջին հերթին Արգենտինայի իշխանություններին «ճանաչել ինքնորոշված Արցախի Հանրապետությունը որպես ազատ եւ անկախ պետություն, եւ դատապարտել ժխտողականություն իր բոլոր դրսեւորումներով»:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել