Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում․ Սպիտակ տուն ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. դեսպան Իրանը մերժել է ԱՄՆ առաջարկը և պարտադրված պատերազմի դադարեցման հինգ պայման է ներկայացրել Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստ Կղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահի Փողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանք Հավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվել ՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համար Լիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասին Բարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբ Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

ԱՄՆ-ը «դժոխք» է խոստանում Իրանին, եթե վերջինը գործարքի չգնաՍպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվելՇուտով Եվրոպան կբախվի վառելիքի պակասի. Shell-ի գլխավոր տնօրեն ՍավանԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավինԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում․ Սպիտակ տունՊետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունըԻսրայելն է ԱՄՆ-ին մղել պատերազմի․ ԱրաղչիԾափաթաղում 3-ամյա երեխային կյանքից զրկած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկմանԻրանը վերանայում է ԱՄՆ-ի hրադադարի ծրագիրը, սակայն մտադիր չէ բանակցություններ վարել hակամարտությունը մեղմելու համար. ԱրաղչիԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանությունԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանում լինի համագործակցության պատրաստ ղեկավարություն. Սպիտակ տունԻրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. դեսպանԻրանը մերժել է ԱՄՆ առաջարկը և պարտադրված պատերազմի դադարեցման հինգ պայման է ներկայացրելԱշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստԿղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահիՓողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանքՀավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվելՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համարԼիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասինԲարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբԱպօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 25.03.2026HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրըՀայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամումՄասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և ԱյնթապումԻրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանըՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և կեղծիք կատարելու մեջՊրեմիեր լիգայի երկու ակումբներ կպայքարեն Ռեալի ֆուտբոլիստի համարՏեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ նախնական համաձայնությամբ կատարված սպանությունՔննարկվել է ԱՄՀ պահուստային ծրագրի միջոցառումների կատարման ընթացքըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվՀայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է կայուն և հետևողական կերպով«Շիկահող» պետական արգելոցի որևէ հողակտոր չի վաճառվել․ Շրջակա միջավայրի նախարարությունՀատուկ պաշտպանված էլեկտրոնային համակարգ, որով պետք է իրականացվեն առգրավումներըԵրևանի մոլերից մեկում հրդեհի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾԱռաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանաԹրամփը պաշտոնապես սատարել է Վիկտոր Օրբանի թեկնածությանըՈր հասցեներում ջուր չի լինիԱկնկալվում է ավելի կոշտ և կենտրոնացված մոտեցում անվտանգային հարցերումՀանրապետության տարածքում սպասվում են կարճատև տեղումներԹեհրանն ունի «գրեթե ռազմական» աստիճանի հարստացված ուրանի հսկայական պաշարներՖիլիպինները հայտարարել է ազգային էներգետիկ արտակարգ իրավիճակԼատվիայի և էստոնիայի տարածքում ԱԹՍ-ներ են ընկելԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄՌուսաստանից հացահատիկի հերթական խմբաքանակն է ժամանում ՀայաստանԳրոսին զսպվածության կոչ է արել «Բուշեր» ԱԷԿ-ի շրջանում նոր գնդակոծության մասին հաղորդագրություններից հետոՔուվեյթի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել վառելիքի բաքի մեջԻնչ ճակատագիր է սպասվում Մամուլի շենքին. ներկայացնում է Պետական գույքի կառավարման կոմիտեն
Արցախ

Արցախի ՄԻՊ­-ը Թալիշի ուղղությամբ վերջին հրետակոծության վերաբերյալ հայտարարություն է տարածել

Արցախի Մարդու իրավուքնենրի պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Արցախի մարդու իրավունքների պաշտպանը 2016թ. մայիսից իրականացվող փաստահավաք առաքելության շրջանակներում ուսումնասիրության առարկա է դարձրել 2017 թվականի փետրվարի 24-ին և 25-ին Թալիշ գյուղի հրետակոծության, ինչպես նաև փետրվարի 24-ի լույս 25-ին գիշերը Արցախի պետական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները՝ որպես մարդու իրավունքների նոր կոպիտ խախտումների կատարմանն ուղղված փոխկապակցված իրադարձություններ:​
Մասնավորապես, մարտի 2-ին կատարվել է փաստահավաք այցելություն Թալիշ գյուղ, որի ընթացքում կատարվել է փաստերի անմիջական ուսումնասիրություն, ինչպես նաև իրականացվել են հարցազրույցներ վարչակազմի ներկայացուցիչների և Թալիշում բնակվող քաղաքացիական անձանց հետ: Հարցազրույց է իրականացվել նաև փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Արցախի պետական սահմանի Մարտունու հատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ հիմնվելով փետրվարի 26-ին հրապարակված տեսագրության վրա: Հարցազրույցն իրականացվել է Արցախի պաշտպանության բանակի՝ տեսավերահսկողություն իրականացնող սպայի հետ:
Փաստահավաքության արդյունքում պարզվել է, որ փետրվարի 24-ի առավոտյան և հաջորդ օրը երեկոյան Թալիշ գյուղի ուղղությամբ Արդբեջանական կողմից արձակվել է ընդհանուր առմամբ շուրջ 15 արկ, որոնք պայթել են օդում և մահացու վտանգ ստեղծել գյուղում բնակվողների համար: Ընդ որում, արկերի հիմնական մասը պայթել է գյուղի կենտրոնում՝ դպրոցի շենքի մերձակայքում: Այլ կերպ՝ Ադրբեջանը կիրառել է ոչ ընտրողական զինատեսակ քաղաքացիական նշանակության օբյեկտինկատմամբ:
Փետրվարի 24-ի լույս 25-ին գիշերը Արցախի պետական սահմանի Մարտունու հատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հարցազրույցի ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը փաստացի փորձել են գիշերով հարձակում գործել Արցախի պետական սահմանը պաշտպանող զինծառայողների նկատմամբ (տեսագրությունը հասանելիէ https://youtu.be/PGu1jUalsRA հասցեով)։ Նպատակին հասնելու դեպքում առկա էր մեծ հավանականություն, որ զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ կկատարվեին 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների հետ նույնաբնույթ վայրագություններ: Այդպիսի հավանականության մասին, ի թիվս այլոց, վկայում է Ադրբեջանական հասարակությունում հայատյացության շարունակական խորացման փաստը:
Այսպես, փետրվարի 26-ից ի վեր ադրբեջանական օգտատերերը վերստին սկսեցին սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածել 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Իսլամական պետության ոճով կատարված ռազմական հանցագործություններ պատկերող լուսանկարներ և տեսագրություններ՝ ինչպես մեր կողմից փաստագրված, այնպես էլ նոր ի հայտ եկած: Այսպես, նոր ի հայտ եկած տեսագրությունում պատկերված Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը փաստացի հնչեցնում է«ցեղասպանություն կատարելու» սպառնալիք (տեսագրության 0:24-0:42 վայրկյաններ): Ընդ որում, մերկողմից արձանագրված բոլոր մեդիանյութերը համատարած ուղեկցվել են ակնհայտ հայատյացություն պարունակող մեկնաբանություններով:
2016 թվականի Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի թույլ տված վայրագության համակարգված դեպքերին միջազգային հանրությունը պատշաճ արձագանք և իրավական գնահատական դեռևս չի տրվել, որի արդյունքում ձևավորվել է Ադրբեջանի անպատժելիության ընկալում: Դա ինքնի նհիմք է տալիս պնդելու, որ 2017 թվականի փետրվարի 24-ին և 25-ին Արցախա–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները առերևույթ պատճառական կապի մեջ են 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների հետ»: