Ադրբեջանի իշխանությունների նոր թիրախները. Քրգործեր են հարուցվել Արցախի հետ համագործակցող տասնյակ ընկերությունների դեմ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել եւ քննություն սկսել Շվեյցարիայի, Բուլղարիայի, Ուրուգվայի, Արգենտինայի, Ռումինիայի եւ այլ երկրների ընկերությունների դեմ, որոնք համագործակցում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:
Վկայակոչելով գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը՝ haqqin.az-ը հայտնում է, որ «անբարեհաճ» ընկերությունների թվում են՝ Haik Watch and Jewelry Co-ն, Rodino Haskovo JIC-ը, Centro Ceibal-ը, Deccan Gold Mines Ltd-ը եւ Cosmote Romanian Mobile Telecommunications S.A-ը:
Ընկերությունների ներկայացուցիչներին մեղադրում են ոչ միայն սահմանը ապօրինի հատելու, այլեւ հարստությունները եւ օգտակար հանածոները կողոպտելու, խոշոր չափով վնաս պատճառելու, ապօրինի եկամուտներ ստանալու, նաեւ այնպիսի գործողությունների համար, որոնք ուղղված են «օկուպացիայի ամրապնդմանը եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտմանը»:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել