Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարը Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվում է Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված խմբավորումների լուծարման մասին․ SANA Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվով ՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայում Ուկրաինան ստացել է Patriot համակարգերի հրթիռներ, AIM հրթիռներ և Crotale համակարգեր Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres Լիդսի և NFL-ի ակումբի համասեփականատերը ձերբակալվել է մարմնավաճառության գործով

Մեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարըՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվում էՍեդրակ Քոչարյանը կալանավորվել էՍիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված խմբավորումների լուծարման մասին․ SANAՄենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվովՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԻրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայումՈւկրաինան ստացել է Patriot համակարգերի հրթիռներ, AIM հրթիռներ և Crotale համակարգերՄոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. MoldpresԼիդսի և NFL-ի ակումբի համասեփականատերը ձերբակալվել է մարմնավաճառության գործովՎարչապետի եզրափակիչ ելույթը՝ ԱԺ-ում Կառավարության 2026-2031 թթ. ծրագրի քննարկմանըՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցըՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան7 ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,909 մլրդ դրամՈւկրաինան ողջունում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր ունենալու Հայաստանի ընտրությունը. ԶելենսկիԹրամփը հայտարարել է, որ մտածում է Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու մասինԱզգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրըՋրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվելՎատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումըՍերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեիցԵթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասինՁերբակալվել է Ռոբերտ Քոչարյանը․ քաղաքացիների արձագանքըՊետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել ենԿա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերումԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Էդգար Սևիկյանը հեռանում է հունգարական «Ֆերենցվարոշից» Զինված խմբավորումը հարձակվել է Հայիթիի բնակավայրերից մեկի վրաԶելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալը կալանավորվել էՀամատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահինՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթովՉկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասինԷդ մարդիկ պիտի փող չունենան, որ ընտրակաշառք բաժանեն․ վարչապետԼաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները«Սարդ-մարդը․ Նոր օր»-ը հատել է 2,2 միլիարդ դոլարի սահմանըԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբՌուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներՊապոյանն ու Շիրղոլամին քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերՍերժ Սարգսյանին ևս մեղադրանք ներկայացվեցՔոչարյանի գործով հարցաքննության է հրավիրվել Սերժ ՍարգսյանըԴուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասինTesla-ն բարձրացրել է Cybertruck պիկապների գինը23 մլրդ եվրոյի ճեղքվածք՝ Ուկրաինայի պաշտպանական բյուջեումԵկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասինԱլեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարինՑուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներինՔոչարյանի ինքնազգացողությունը վատացել էԻրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե
Գիտություն

Թալիշից 5-ամյա Արփիի հուզիչ արձագանքը, երբ առաջին անգամ կարողացավ լսել (Տեսանյութ)

Արցախի Թալիշ գյուղից 5-ամյա Արփի Աբրահամյանը, որի ընտանիքը վերապրել է 2016-ի սարսափելի ապրիլը, այսօր՝ օգոստոսի 9-ին, առաջին անգամ ձայներ է լսել: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրան մեկ ամիս առաջ կոխլեար իմլանտացիա են արել, իսկ այսօր միացրել են խոսքային պրոցեսորը: Աղջիկը սկզբում անսպասելիությունից արտասվել է, իսկ հետո սովորելով ձայներին, սկսել է ծիծաղել՝ սուրդոմանկավարժի հետ արդեն ծանոթ խաղեր խաղալով:

Այս հուզիչ ընթացքը դիտելու համար «Էրեբունի» բժշկական կենտրոն է ժամանել ներկայանալի պատվիրակություն՝ ԱՆ-ի աշխատակիցները նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ եւ Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան:

Աղջկա մայրը՝ Գայանե Աբրահամյանը, լրագրողներին պատմել է, որ Արփին 3 տարեկան էր, երբ նրա մոտ 4-րդ աստիճանի սենսոնեւրալ ծանրալուրություն հայտնաբերեցին: Դրանից հետո երեխան լսողական սարքեր էր կրում, զբաղվում էր սուրդոմանկավարժի հետ, սակայն խնդրի վերջնական լուծում կարող էր լինել միայն կոխլեար իմլանտացիան, որը եւ արել են «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Ճապոնիայի կառավարության աջակցության շնորհիվ նորածինների մոտ լսողական խնդիրների հայտնաբերման նեոնատալ սքրրինինգը Հայաստանի բոլոր ծննդատներում կիրականացվի: Նախկինում, նրա խոսքով, ծրագիրը ամբողջությամբ չէր ծածկում Հայաստանը:

Դեսպան Յամադան եւս խոստովանեց, որ առաջին անգամ է ներկա նման իրադարձության եւ երբեք դա չի մոռանա:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը հաղորդեց, որ կոխլեար իմպլանտացիան կենտրոնում մեկնարկել է 2004-ից եւ այդ ժամանակվանից 110 մարդ է վիրահատվել:

«Ընդհանրապես երկրում առողջապահության մակարդակը որոշում են կոխլեար իմլանտացիայի աստիճանով, եւ ես շատ հպարտ եմ, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնը ամերիկացի գործընկերների հետ համատեղ, կարողացել է ներդնել այն եւ գերազանց կատարել», - ասել է նա՝ հավելելով, որ ամեն տարի նա դառնում է հուզիչ տեսարանի ականատես, երբ երեխաներն առաջին անգամ ձայներ են լսում եւ դա նրա համար լավագույն պարգեւատրումն է: Նա հույս է հայտնել, որ ԱՆ-ի աջակցության դեպքում ծրագիրը կշարունակվի եւ կընդլայնվի:

ՌԴ Աուդիոլոգիայի և լսապրոթեզավորման գիտահետազոտական կենտրոնի կոխլեար իմպլանտացիայի բաժնի ղեկավար Վիգեն Բախշինյանը, ով միացրել է աղջկա խոսքային պրոցեսորը, լրագրողներին պատմել է, որ կոխլեար իմպլանտացիան 4-րդ եւ 3-րդ աստիճանի սենսոնյեւրալ ծանրալուրության համար միակ լուծումն է:

Նա բացատրել է, որ կոխլեար իմպլանտացիան բաղկացած է երկու մասից՝ ներքին ականջում իմպլանտի տեղադրում, որը վիրահատական ճանապաևհով է կատարվում եւ խոսքային պրոցեսորի միացում: Խոսելով այն մասին, թե ինչու են երեխաներն այդքան զգացմունքային արձագանքում այդ գործընթացին, բժիշկը բացատրել է, որ մինչ այդ պահը երեխաներն ապրում են լռության մեջ, իսկ այդ պահից մտնում են բազմաթիվ ձայներով լի աշխարհ:

«Կարող եք պատկերացնել, մենք ձեզ հետ ապրում ենք շատ աղմկոտ աշխարհում եւ մի վայրկյանում այդ աղմկոտ աշխարհը հասանելի է դառնում նրանց համար», - ասել է նա:

Հայկական Միջազգային առողջապահական հիմնադրամի պատասխանատու Սալբի Ագարակյանը պատմել է, որ մեկ կոխլեար իմպլանտը մոտ 38 հազար դոլար արժե, բայց նրանց հիմնադրամին հատուկ Հայաստանի համար այդ իմպլանտները 18 հազար դոլարով են տալիս: Նա նշել է, որ իմպլանտի ձեռքբերման եւ վիրահատության վճարի դեպքում ծնողներն իրենց հնարավորությունների չափով են մասնակցում, կազմակերպվում է նաեւ գումարի բարեգործական հավաք եւ չի եղել մի դեպք, որ որեւէ երեխային չանեն իմպլանտացիա գումար չլինելու պատճառով:

5-ամյա Արփիին խոսել սովորելու համար դեռ երկար աշխատանք է սպասվում սուրդոմանկավարժների հետ: Բայց ամենաբարդ փուլն արդեն անցած է:

NEWS.am Medicine