Ադրբեջանը հետաքրքրված է ուկրաինական Ան-178 ինքնաթիռների ձեռքբերմամբ
Ադրբեջանը հաստատել է 10 հատ ուկրաինական Ան-178 ինքնաթիռ ձեռք բերելու վերաբերյալ իր հետաքրքրվածությունը: Այդ մասին 112.ua-ի հետ զրույցում հայտարարել է «Անտոնով» ընկերության նախագահ Ալեքսանդր Դոնեցը:
«Մեր տեխնիկան պահանջարկ և գնորդներ ունի: Ահա Silk Way-ի (Ադրբեջան) ներկայացուցիչների հետ հուլիսի 11-ին վերջին հանդիպման արձանագրությունը: Նրանք հաստատել են 10 հատ Ան-178 ինքնաթիռ ձեռք բերելու վերաբերյալ հետաքրքրվածությունը»,- ասել է նա:
«Անտոնով» ընկերության նախագահի խոսքով՝ հավանաբար այդ ինքնաթիռները լինելու են NEXT շարքից:
Գնի մասին լրագրողի հարցին ի պատասխան Ալեքսանդր Դոնեցն ասել է, որ կկարողանա պատասխանել այդ հարցին, երբ հստակեցվեն պահեստներից մասերի դուրսբերման պայմանները:
«Ընդ որում՝ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ արևմտյան արտադրության պահեստամասերի մոտ 60 տոկոսն ավելի էժան են, քան ռուսականները»,- ասել է նա:


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը