Transperency International-ը մտահոգված է Բրիտանիայում ադրբեջանական լոբբիստների վարքագծով
Transperency International իրավապաշտպան կազմակերպության բրիտանական գրասենյակը զեկույց է հրապարակել, որում մտահոգություն է հայտնել որոշ արտասահմանյան լոբբիստների վարքագծի հետ կապված, որոնք Բրիտանիայում ներկայացնում են կոռումպացված եւ բռնատիրական ռեժիմները:
Կազմակերպությունն առանձնացրել է Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Բահրեյնի լոբբիստներին: Մասնավորապես՝ զեկույցում նշվում է, որ խորհրդարանում ադրբեջանական լոբբիի գործունեությունը դարձել է առանձնապես տխրահռչակ:
Կազմակերպությունը շեշտում է Ադրբեջանի ներգրավվածությունը ԵԽԽՎ վերջին կոռուպցիոն սկանդալին՝ հավելելով, որ Բրիտանիայի պատվիրակներից Ռոբերտ Վոլթերը խախտել է Եվրոպայի Խորհրդի վարքագծի կոդեքսը: ԵԽԽՎ մեկ այլ պատվիրակ Մայք Հենոքը, որը ռեժիմին պաշտպանել է 2008 եւ 2010 թվականների ընտրություններում, հրաժարվել է կոռուպցիայի գործով ցուցմունք տալուց՝ վկայակոչելով առողջական խնդիրները: Սակայն հայտնի է, որ Հենոքի շտաբը ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունից ավելի քան 11 հազար ֆունտ է ստացել:
Դրանից զատ, պաշտոնական փաստաթղթերի եւ նյութերի վերլուծությունը ցույց է տվել, որ 2007-2017 թվականների ժամանակահատվածում 71 խորհրդարանականներ եւ նրանց անձնակազմը 111 այց են կատարել Ադրբեջան, եւ այս բոլոր այցերի համար վճարել է նույն ադրբեջանական լոբբիստական կազմակերպություն «Եվրոպական ադրբեջանական միությունը»: Ուղեւորությունների արժեքը նվազագույնը 333 հազար ֆունտ է: Չնայած բոլոր ուղեւորությունները ներկայացվել են որպես հիմնավորված, սակայն դեպքերի մեծ մասում հասկանալի չէ, թե դրանք ինչպես են առնչվել խորհրդարանականների պարտականություններին:
Զեկույցում մանրամասն ներկայացվում են բրիտանացի խոերհրդարանականներին բոլոր վճարումները:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը