«Արյունոտ լուսինը» 4 ժամ կերեւա Երկրի երկնքում
Հուլիսի 27-ի երեկոյան տեղի կունենա Լուսնի ամբողջական խավարում եւ Մարսի մեծ հակազդեցություն: Այս մասին նշված է Մոսկվայի պլանետարիումի կայքում, փոխանցում է ՌԲԿ-ն:
Լուսնի ամբողջական խավարումը կտեւի 3 ժամ 56 րոպե, իսկ Մարսը Երկրին կմոտենա նվազագույն հեռավորությամբ, Յուպիտերից ավելի պայծառ կդառնա եւ կզիջի միայն Արեգակի փայլին: Նշվում է, որ Լուսնի խավարումը լավ կերեւա Ռուսաստանի գրեթե ամբողջ տարածքում:
«25 հազար տարին մեկ է տեղի ունենում Մարսի մեծ հակազդեցության եւ Լուսնի այսպիսի երկրատեւ խավարման համընկնումը»,- հայտարարել է Պետերբուրգի պլանետարիումի աստղադիտարանի վարիչ Մարիա Սմիռնովան:
Նովոսիբիրսկի մեծ պլանետարիումի մասնագետ Օլեգ Կաշինը պարզաբանել է, որ յուրաքանչյուր 2 տարին մեկ Երկիրը հասնում է Մարսին, եւ եթե այս պահին Մարսը մոտենում է նաեւ Արեգակին, ապա մոլորակների միջեւ հեռավորությունը նվազագույն է դառնում՝ 65–70 մլն կմ: Այս երեւույթը կոչվում է մեծ հակազդեցություն:
Մարսի հաջորդ մեծ հակազդեցությունը տեղի կունենա 2035 թվականի սեպտեմբերի 15-ին: Լուսնի խավարումը կարելի է դիտել տարեկան մի քանի անգամ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...