Իր ժողովրդին լռեցնելու համար Ադրբեջանը սրեց իրավիճակը սահմանին. Միրզոև
Ադրբեջանից Հայաստան եկած թալիշական ազգային շարժման ակտիվիստ Շահին Միրզոևը կարծում է, որ վերջին օրերին արցախա-ադրբեջանական սահմանում տիրող էսկալացիան արդյունք է Ալիևի վարած ներքին քաղաքականության.
«Բոլորին է հայտնի, որ Ալիևն իր կնոջը նշանակեց փոխնախագահ, իսկ ներքին գործերի նախարարն իր որդուն նշանակեց տեղակալ, ինչն առաջացրեց հասարակության դժգոհությունը։ Դա լռեցնելու համար սրեցին իրավիճակը սահմանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Միրզոևը հասկանում է այն թալիշցիներին, որոնք մնացել են Ադրբեջանում, թեև ցանկություն ունեն լքել այդ երկիրը. «Ավելորդ մեկ բառ կամ քայլ, և դա կլինի ոչ միայն նրանց վերջը, այլև նրանց հարազատների»,-նշեց նա՝ հավելելով, որ Ադրբեջանում գտնվող իր բարեկամները նույնպես վտանգի տակ են։ Շահին Միրզոևն ամեն օր իր հասցեին սպառնալիքներ է ստանում, անգամ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներից, որոնք առաջարկում են մահապատժի ենթարկել նրան որպես ազգի թշնամի։
Միրզոևը նշեց, որ Հայաստանում իրեն շատ լավ են վերաբերվում, ինքն էլ փորձում է ադապտացվել։ Նրա կարծիքով՝ Ղարաբաղյան խնդիրը կկարգավորվի միայն այն ժամանակ, երբ Ալիևի ռեժիմը տապալվի. «Ցանկացած ղեկավարի զենքն իր ժողովուրդն է, ինչը Ալիևը չունի»։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են